Երեկ Իսպանիայում հայաստանցի բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 10-րդ մենամարտն անցկացրեց ու տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը:
Նա մեծ առավելությամբ պարտության մատնեց մեքսիկացի Խեսուս Գալիսիային (վերջինն իր քաշային կարգում տեղ է զբաղեցնում աշխարհի 30 լավագույնների մեջ) եւ նվաճեց WBC International Silver գոտին: Վերջերս այդ գոտուն արժանացել էր նաեւ Արամ Ավագյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ