Ներկայացնում ենք հատված այս օրերին Երեւանում գտնվող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ հարցազրույցից
–Գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն բացահայտումները ցնցել են մեր հանրությանը: Վիճարկվում է անգամ նրա՝ հերոս լինել–չլինելու հանգամանքը:
-Ես իրավունք չունեմ մեկնաբանել ՀՀ վարչապետի խոսքը: Դա կոռեկտ չի լինի իմ կողմից: Քննչական մարմիններն արել են բացահայտումներ եւ կալանավորել են այդ մարդուն: Դատարանը պետք է ապացուցի նրա մեղքը: Մանվել Գրիգորյանը հերոս է: Ես չորս տարի ծառայել եմ Հայաստանում եւ լավ գիտեմ յուրաքանչյուրին, որը պայքարել է Հայաստանի եւ Արցախի ազատագրության համար: Մանվել Գրիգորյանը կռվել է Արցախի ազատագրման համար, ազնիվ ու բարեխիղճ կատարել է իր պարտականությունները ռազմական գործողությունների ժամանակ:
Վազգեն Սարգսյանի առաջարկով ես Մանվել Գրիգորյանին նշանակել եմ բրիգադի հրամանատար: Նա սպա չէ, նա իր պարտականությունները կատարել է որպես ֆիդայի: Մանվել Գրիգորյանի գործունեության հետ կապված տեսանյութերը, որոնք ցուցադրվել են, պետք է դառնան դատական քննության առարկա: Ինչո՞ւ է ամեն ինչ հասել դրան: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ պատերազմի ավարտից հետո մեկնել էի Հայաստանից:
-Իր վարչապետության շրջանում Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հասցրել է հանդիպել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ: Ըստ Ձեզ՝ գոհացնո՞ղ են նոր իշխանությունների օրոք ՌԴ-ի հետ քաղաքական եւ ռազմաքաղաքական հարաբերությունները, երկուստեք հայտարարությունները:
-Ես կարդացել եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ԶԼՄ-ներում, որում նա խոսում է եղբայրության, բարեկամության մասին եւ ասում, որ մեր հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Նա ճիշտ է, որպես գեներալ ես նրան աջակցում եմ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում