ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այս տարվա ապրիլի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Ըստ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա անցած տարում ունեցել է 10 մլն 803 հազար 392 դրամ եկամուտ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից՝ 2 մլն 901 հազար 696 դրամ եւ 7 մլն 901 հազար 696 դրամի չափով։
2018 թվականի ապրիլի 14-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Լեւոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանն ունեցել է 200 հազար դրամի չափով եկամուտ, որի գոյացման աղբյուրը այս դեպքում նույնպես նշել է «այլ եկամուտներ»։
Այսպիսով, ըստ հայտարարագրի պատմության, 2015 թվականի հունվարի 23-ից մինչ 2018 թվականի ապրիլի 14-ը Լեւոն Սարգսյանը, Արմինե Հարությունյանը եւ Անի Սարգսյանը չեն ունեցել անշարժ եւ շարժական գույք, դրամական միջոցներ եւ բաժնետոմսեր կամ փոխառություններ։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում