Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների նախաձեռնողներն իրենց հայտարարած հանրահավաքի նախաշեմին հայտնվել են անհարմար վիճակում:
Նախօրեին որոշ եպիսկոպոսներ հանդիպել են կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և համաձայնության են եկել բողոքի ակցիայի ժամանակ քննարկման առարկա դարձած վիճելի հարցերի շուրջ: Որի արդյունքում, մասնավորապես, հանդիպման մասնակից Շիրակի թեմի առաջնորդ Եպիսկոպոս Աջապահյանն իրեն հուզող խնդիրների լուծման համար համաձայնություն ստանալուց հետո վստահեցրել է, որ այլևս որևէ կերպ չի աջակցելու իր թեմի անդամների բողոքի նախաձեռնություններին, հատկապես որ նրանք վաղուց արդեն հատել են աղանդավորության սահմանները:
Նշվել է նաև, որ դրանից հետո բողոքի ակցիաների նախաձեռնողներին կմնա միայն բռնել սադրանքների ճանապարհը, քանի որ քննարկման օրակարգն այլևս ակտուալ չէ, իսկ հետքայլը կարող է վերջ դնել երիտասարդների կարիերային: Հաշվի առնելով հնարավոր սադրանքների հանգամանքը որոշվել է հնարավորինս հեռավորություն պահպանել բողոքի ակցիաների նախաձեռնողներից:
Նշված իրավիճակը հակասություն է առաջացրել բողոքի ակցիայի նախաձեռնողների միջև, սկզբունքային թևի ներկայացուցիչների մոտ առաջացել են կասկածներ պայքարի գաղափարական լինելու մասով և այդ օրը չեն բացառվում անակնկալ հայտարարություններ:
Տեր Կարապետ