1920 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանի վարչապետ Ուլյանով-Լենինը հրապարակեց մի գիրք, որը կոչվում էր «Ձախության» մանկական հիվանդություն կոմունիզում»: Բոոլշեւիկների հեղափոխությունը հաղթել էր դրանից երեք տարի առաջ, դրա առաջնորդներից մեկը ստանձնել էր պետության ղեկը եւ, բնականաբար, այլ ձեւով էր մոտենում եվրոպական կոմունիստների հեղափոխական պայքարին: Ինչպես ասում են, իրավիճակ էր փոխվել, եւ Լենինը կոչ էր անում արեւմտյան իր համախոհներին դրսեւորել ճկունություն եւ համբերություն, գնալ մարտավարական փոխզիջումների:
Հեղափոխական ծայրահեղությունները, որոնք անխուսափելի են իշխանության համար պայքարի փուլում, իշխանության գալուց հետո աստիճանաբար վերանում են: Իշխանության եկած հեղափոխական թիմը ձերբազատվում է «ձախության մանկական հիվանդությունից», մերժողականությունից, ծայրահեղություններից եւ կյանքը կամաց-կամաց վերադառնության է բնականոն հուն: Ռուսաստանում դա տեւեց երեք տարուց ավելի, որովհետեւ հեղափոխությունը կատաղի դիմադրության էր հանդիպել եւ, բացի այդ, իր գաղափարախոսությամբ չափազանց հեռու էր սիրուց ու համերաշխությունից: Հայաստանում այդ «կարմրուկը» կարող է շատ ավելի կարճ տեւել, եթե մեր նոր կառավարիչները հասկանան, որ մեղմ, բարեկամական քննադատությունը բացարձակապես թշնամանքի, սաբոտաժի, ռեւանշիզմի եւ հակահեղափոխականության դրսեւորում չէ: Դա հենց աջակցության նշան է:
Եվ, այսպես՝ եթե կառավարությունը ժողովրդական է (ինչպես եւ կա), դրանից տրամաբանորեն չի բխում, որ ընդդիմությունն անպայման պետք է հակաժողովրդական լինի: Ընդդիմությունը կարող է լինել նույնքան ժողովրդական: Առայժմ որպես ընդդիմություն միայն ՀՀԿ-ն է երեւում, այդ կուսակցությունը պետք է ձերբազատվի կրիմինալից եւ շանսեր ունի դառնալու նորմալ ընդդիմություն: Այս մեկ տարվա ընթացքում, մինչեւ ընտրությունները, ի հայտ կգան նաեւ այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ պետք չէ նրանց անմիջապես կպցնել «հակաժողովրդական» կամ «հակապետական» պիտակը:
Եթե Արամ Մանուկյանի արձան տեղադրելու որոշումը կայացվել է «նախորդ ռեժիմի» ժամանակ, դրանից անմիջականորեն չի հետեւում, որ այդ արձանը չպիտի տեղադրվի: Եթե նախորդ 25 տարում մասնավոր դպրոցներ են բացվել, դրանից չի բխում, որ դրանք բոլորը խոչընդոտում են կրթության զարգացմանը: Եթե դպրոցներում շախմատի ուսուցումը կապվում է Ս. Սարգսյանի անվան հետ, ապա դա չի նշանակում, որ շախմատով զբաղվելը վնասակար է երեխաների մտավոր զարգացման համար: Եթե երիտասարդ մասնագետներին արտոնյալ պայմաններով բնակարան տրամադրելու ծրագիրն իրականացվում էր նախորդ իշխանության նախաձեռնությամբ, դա չի նշանակում, որ երիտասարդներին այլեւս պետք չէ բնակարան հատկացնել: Եվ այլն: Անցումային «կարմիր» շրջանը պետք է հնարավորինս կարճ տեւի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խնդիրը այն է թէ մատնանշուած մօտեցումը անցումային չէ, այլ այժմու իշխանութեան գոյատեւման համար կենսական անհրաժեշտութիւն: Արդէն սկիզբէն ի վեր, կատարուածի յեղափոխական բնոյթը հարցականի ենթարկուած է, ներկայ իշխանութեան ժողովրդային աջակցութիւնը հայթաթած շատ մը հոսանքների կողմէ: Եթէ նոր իշխանութիւնը դեռ աւելի «մեղմացնէ» իր մօտեցումը, ընտրութիւնների ընթացքին նա ամբողջովին կ’անհետանայ: Արդէն ամէն քաղաքական ուժ հենց այդ է սպասում, ներառեալ անոնք որոնք այժմ կը ձեւացնեն թէ զօրակցում են նոր կառավարիչներին – հաշիւ ընելով որ նրանք առժամեայ են, եւ ջանալով կարելի եղածին չափ օգտուիլ անոնցմէ, մինչեւ որ պահը գայ… լուրջ գործերի անցնելու – :
Այսուհանդերձ, երկրի ղեկը այժմ ձեռք առած անձինքը թող գոնէ բարեհաճին անցեալի կապուած ամէն մի բան քանդելու պահին, անմիջապէս անոր փոխարինող մի բովանդակալից բան գոյացնել: Թէ ոչ, ինքնանպատակ դարձած, տենդոտ deconstruction-ի այս քաղաքականութիւնը պիտի արտադրէ միայն դատարկութիւն: Եւ դարձեալ պիտի տանի դէպի քաղաքական ուժերի կոպիտ բեւեռացում՝ նախկին վարչակարգի նորոգուած տարբերակի մը եւ արմատական ուժերի միջեւ:
(Իսկ օրինական անսովոր հետապնդումների ձեւակերպական երեսի բեմադրիչները քաղաքական նոր իշխանաւորները չեն, այլ օրինապահ մարմինները: Նպատակը՝ բաւարար գոհ պահել նոր կառավարութիւնը, որպէսզի պաշտօնի վրայ մնան իրենք – նշեալ մարմինների այլազան բաղադրիչները – , սպասելով ընտրութիւնների արդիւնքններին…)
Հարգելի Հ.Շ., թավշյա հեղափոխության գոնե մեկ դրական ձեռքբերում կարո՞ղ եք նշել: Ձեր մեկնաբանություններում ես դեռ չեմ տեսել: Միգուցե ուշադի՞ր չեմ եղել…
Յարգելի Մարգար,
Հաւաքական հոգեբանութեան դրական փոփոխութիւն մը, բուժում մը կայ, որ անտեսելի չէ, աննշան չէ. էական եւ տպաւորիչ է:
Այս փոփոխութիւնը ինքնին արդէն լաւ բան է, քանզի երկրի բնակիչները իրենց կեանքի դժնդակ իւրայատկութիւնները արդէն աւելի դրական կերպով կը դիմագրաւեն, ունին եռանդ, կորով եւ յոյս: Սա փոքր իրագործում չէ, որովհետեւ անոր հակառակ, նախորդ հոգեվիճակը շատ խորտակիչ էր, ինքնախորտակիչ:
Վերացական դարմանումէն անդին – որ անգամ մը եւս՝ ինքնին պզտիկ բան չէ -, այս հոգեկան նոր վիճակը անշուշտ թէ կրնայ տանիլ նաեւ դէպի գործնական բովանդակալից փոփոխութիւններ: Ասոնք սակայն տակաւին ես չեմ տեսնում: Այսինքն՝ գոնէ ոչ այն տարողութեամբ որ տեղի ունեցաւ մթնոլորտի եւ հոգեվիճակի կազդուրումը:
Իսկական փոփոխութիւնները տեղի կրնան ունենալ միայն ընտրութիւններէն ենք: Սակայն այդ ուղղութեամբ այդքան շատ եւ ծանր հարցման նշաններ կան, որ ես չեմ կրնար մտահոգ չլինել, չասելու համար թերահաւատ:
Ի մասնաւորի, քաղաքական անկայունութեան մէջ տեսնում եմ լուրջ վտանգներ, պատերազմի կապակցութեամբ:
Նաեւ պէտք է նկատի ունենալ հետեւեալը՝ նոր կացութեան շնորհիւ, ամէն դէպքում, լինելու են դրական ձեռբերումներ, սակայն նաեւ լինելու են սխալ քայլեր: Պէտք է սպասել որ փոփոխութիւնների ընդհանուր գործընթացը հասնի, եթէ որ իր աւարտին, գոնէ յատկանշական հանգրուանը մը, ապա կատարել հաշուեյարդար, եւ նայիլ եթէ լաւը գերակայում է… նուազ լաւին:
Ուրեմն, ներողութիւն եթէ տակաւին չեմ մասնակցում որոշ ընդհանուր հրճուանքի մը, երեւի party-pooper եմ: Հայրենասիրութեանս վերացական, զգացական բաժինը դատարկուած է, չկայ: Սակայն ուղեղս հարիւր տոկոս կը պահէ իր յանձնառութիւնը, Հայաստան/Արցախի նկատմամբ: Եւ իսկական ու գործնական յարատեւ ներդրումս ալ շարունակելու եմ հայրենի հողի վրայ, ուղղակիօրէն, զուտ անձնական/սեփական մակարդակի վրայ, ինչպէս որ միշտ է եղել:
Որպէս՝ անցեալ վարչակարգին հետ, մօտից կամ հեռուից, երբեւիցէ որեւէ կապ չունեցած անձ, կը կարծեմ թէ իմ նմանների ձայնը, որ այս պահին գրեթէ ոչ ոք չի ուզում լսել, կրնայ թերեւս օգտակար լինել:
Շնորհակալություն:
Հազիվ թե Էդիկ Անդրեասյանի հոդվածները կարելի է «մեղմ բարեկամական քննադատություն» համարել: Դեմ եմ գռեհիկ քոմենթներին, բայց լրագրողն էլ պետք չափը ճանաչի: Հաճախ հանդիպում են հոդվածներ՝ «դուք ով դարձաք-ի տրամաբանությամբ՝ կառավարության նոր անդամներին նկատի ունենալով: Երևի Նիկոլ Փաշինյանի լրագրող լինելը շատերի մեջ բուռն հույզեր է առաջացնում ՝ «ի յա տակ մոգու»-ի ոգով:
Մենք բոլորս՝ իշխանություն թե ընդդիմություն, թե ընդհանրապես անկապ մեկը՝ ռազմավարական հարցերում բոլորս միաձայն ենք, պարզապես մարդկանց պետք է հստակ ասել՝ սա է ռազմավարականը ու սա սրբություն է, սա է հայ լինելու ու հայ կոչվելու պայմանը, ով դեմ է ազգային ռազմավարականին՝ սա հայ չի՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, թե ընդհանրապես անկապ մեկը: Իսկական մտավորականը պարտավոր է ընդդիմություն լինել, բացի մտավորականությունից միայն թշնամին կարող է ցույց տալ իշխանության թույլ կողմերը, բայց ի տարբերություն թշնամու, իշխանությունը դա անում է նախապես՝ ժամանակ ու հնարավորություն տալով իշխանությանը սխալների ուղղում կատարելու: Իսկական իշխանությունը երջանիկ կլինի նման ընդդիմություն ունենալու:
՝իշխանությունը դա անում է նախապես՝
Ներողություն, ուզում էի ասել, ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը դա անում է նախապես՝ ժամանակ ու հնարավորություն տալով իշխանությանը սխալների ուղղում կատարելու:
Արամ Մանուկյանի կամ Արամ փաշայի կամ Սերգեյ Իվանովի կամ Սարգիս Հովհաննիսյանի հուշարձանը տեղադրեք իրեն ծննդավայրում՝ Սյունիքի Դավիթ Բեկ (Զեյվա) գյուղում, եթե գյուղացիները կհամաձայնվեն:
Հանրապետությունում դպրոցները (կրթությունը) պետք է լինեն անվճար եւ հետեւաբար միայն պետական:
Ս. Սարգսյանի (ԼՏՊ-ի, Քոչարյան-ի) անունը հնչեցնելը վնասակար է երեխաների մտավոր զարգացման համար:
Նախորդ իշխանության նախաձեռնությամբ երիտասարդ մասնագետներին արտոնյալ պայմաններով բնակարան տրամադրելու ծրագով քանի՞ բնակարան է տրամադրվել, ու՞մ, ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ գնով՝ տեղեկություն կա՞:
P.S. Վազգեն Սարգսյանի արձաններն էլ տեղափոխեք նրա ծննդավայր՝ Արարատ գյուղը (գյուղ Դավալու):
Առաջարկ մը ունիմ Պ.Վարչապետին
Հարիւրաւոր ՆԵՏՈՂ – ԲՌՆՈՂ լրագրողներու կողքին -որ յաճախ մեզ կը ժպտեցնեն կամ զայրացնեն-
ունինք մի խումբ լուրջ-զարգացած- կացութեան տեղեակ գրողներ /խմբագրապետ կամ յօդուածագիր/
որ կարելի է քովէ քով բերել և ստեղծել ԱՆԿԱԽ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐՈՒ մարմին մը կառավարութեան կողքին որ առաջնորդեն անոր քայլերը իրենց թելադրանքներով-յայտնի է որ ատոր կարիքը կայ ;
Իսկ եթէ վերջնականապէս հրաժարինք յուշարձաններու ՛՛ կռապաշտութենէն ՛՛ և շեշտենք նուիրեալներու մարդկային առաքինութիւնները ? Մեր փոքր հայրենիքը Բավրայէն մինչեւ Մեղրի վերածուած է ամենազգի և տարբեր ժամանակներու հերոսներու խիտ անտառի մը ուր թացն ու չորը իրար խառնուած են ;
Լենինի կւսակցությունը փոքրքմասնություն կազմեց սահմանադիր ժողովում և նա իր իշխանությունը պահելու բռնի ձևը ընտրեց՝ՍՍՀՄ տարիներին 17մլն.,,կուսակցականները,,իշխում էին 300մլն.բնակչությանը,որի արդյունքին ականատես եղանք….