Այսօր Դինգո Թիմի կամավորներ Գոհար Մանուշակյան-Չալյանն ու Իրինա Բաբայանն այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով:
Սակայն առանձնատան շներից բացի՝ Մանվել Գրիգորյանն ունի շներ նաև այլ տարածքներում: Նրանց մեծ մասին տվել են որդեգրման, որոշ մասը մնացել է: Վաղը կայցելենք նաև նրանց՝ բժիշկների հետ միասին, քանի որ խնամողներն ասացին, որ որոշ շներ ունեն առողջական խնդիրներ: