Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում Շիրակում․ դպրոցի տնօրենը մեղադրվում է «լեվի» հաստիքներ պահելու համար

Հունիս 29,2018 23:30

Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից այսօր քրեական գործ է հարուցվել Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Մխեյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է մի քանի անձանց դպրոցի աշխատակիցներ ձևակերպելու ու նրանց անվամբ շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ յուրացման եղանակով հափշտակելու համար։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։

«ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը կոնկրետ անձանց ձևակերպել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն վերջիններս չեն հաճախել աշխատանքի։

Աշխատավարձերի տեղեկագրում ներառվել են կեղծ տեղեկություններ, իսկ նրանց անվամբ ելքագրված շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակվել է։ Նշվածի կապակցությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով իմ տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Ենթադրյալ հանցանք կատարած անձին առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում վերականգնել պետությանը պատճառած նյութական վնասը, ինչը միանշանակ կդիտարկվի քրեաիրավական ներգործության մեղմ միջոցների կիրառում»,-ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930