Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը

Հունիս 29,2018 23:13

Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը: Հավանաբար, քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը:

Քաղաքական ընկալելիությունը այս դեպքում առավելաբար տարածաշրջանում Մոսկվա-Թեհրան-Անկարա երբեմն ուրվագծային, հաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապված է` հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունները նկատի ունենալով եւ Թեհրան-Վաշինգտոն ըստ էության հակադրության եւ Թեհրան-Վաշինգտոն վարիվերումնային հարաբերությունները նկատի ունենալով:

Ուրեմն խնդիրը միջինարեւելյան տարածաշրջանի կամ Սիրիական պատերազմի առնչված ռազմաքաղաքական իրադրությունների հետ կապ չունի միայն: Թեհրանի դեմ հատկապես Վաշինգտոնի կողմից կիրառվող մեկուսացման քաղաքականությունը հատկանշվեց միջուկային համաձայնությունից հետ քաշվելով եւ պայմանագիրը ստորագրած երկրներին կոչ անելով չեղարկելու համաձայնությունը: Պատժամիջոցների վերաորդեգրման առընթեր կոչերը կշարունակվեն արգելակելու Իրանից գազի արտահանումը:

Այս պայմաններում Անկարան Վաշինգտոնի թելադրած խաղի կանոններին հետեւելու ոչ միանշանակ քայլեր  է առնում:

Թուրքիայի արտգործնախարարը հունիսի 26-ին հայտարարում էր, որ Թուրքիան անփոխարինելի դաշնակից է ո՛չ միայն ԱՄՆ-ի, այլեւ բոլոր դաշնակիցների համար: Պետք է հասկանալ այստեղ նաեւ` Իրանի:

Նույն օրերին Կրեմլը հաղորդագրությամբ հայտարարում էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները համաձայնել են սերտորեն համագործակցել Սիրիայի տագնապի լուծման համար եւ անդրադարձել մարզում նավթի միացյալ ծրագրերի առաջնահերթությանը: Ուժանյութային/Նավթային-ռազմավարական ծրագրերի համաձայնեցման այս հայտարարությունը արվում էր զուգահեռ Իրանի մեկուսացման համար եւ վառելանյութի արտահանման դեմ մղվող ամերիկյան պայքարին, մինչ քաղաքական կոչերը կենտրոնանում էին իրանյան ուժերին սիրիական տարածքներից հեռացնելու հրամայականի վրա:

Թուրքական այս երկակի խաղը որոշ ճանապարհ անցել է արդեն եւ դեռևս շարունակվելու նախադրյալներ  է պարզում: Բայց վերադառնանք տարածարջանային ռազմավարական առանցքին եւ անմիջապես նկատի ունենանք, որ այդ առանցքային պետություններից երկուսի հետ ամերիկյան հարաբերությունները վերափոխվելու շեմին են:

Թուրքիայի նախագահի վերընտրության շնորհավորանքի առիթով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները շեշտել էին իրենց վճռականությունը ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, նախ` զինվորական հողի վրա: Նրանք նաեւ շեշտել էին Սիրիայի տագնապի լուծման համար միացյալ ճանապարհային քարտեզի  կարեւորությունը եւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շարունակության անհրաժեշտությունը:

Իսկ հիմա արդեն խոսվում է Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման  նախապատրաստությունների մասին:

Առանցքի պետություններից Վաշինգտոնի հետ հարաբերաբար Անկարան եւ Մոսկվան այլ ուղղության վրա են գտնվում:

Վերադառնանք Էրդողանի վերընտրությունը Թեհրանի կողմից դրական եւ ողջունելի նկատելու հայտարարությանը եւ հիմա էլ նկատենք, որ հայտարարությունը կատարվել է ոչ թե նախագահական, ոչ թե արտգործնախարարի, այլ արտգործնախարարության խոսնակի աստիճանաչափով:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930