Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը 2017թ. զեկույցում առաջին տեղում էր: Այս տարի իջել է մեկ սանդղակով. Պետդեպը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի զեկույցը. «Ամերիկայի ձայն»

Հունիս 29,2018 22:50

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի զեկույցը․ 2018 թվականի զեկույցը պետքարտուղար Մայք Փոմփեոն ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփի մասնակցությամբ:

Զեկույցում գնահատված 187 երկրների շարքում ամենավատ ցուցանիշներն ունեն Չինսատանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան: Նրանց է այս տարի միացել Միանմարը:

Զեկույցում Հայաստանին նվիրված հատվածում ասված է, որ այն լիովին չի իրականացնում թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշները, սակայն այդ ուղղությամբ ներդնում է նշանակալի ջանք: Անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սակայն դրանք լուրջ չեն եւ նկատելիորեն զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին: Հայաստանում, ասված է զեկույցում, մեղադրանքների մեծ մասը կարճվում է փաստերի անբավարար լինելու պատճառաբանությամբ: Խնդիրներից մյուսն այն է, որ տուժածները, այդ թվում’ երեխաները դատարաններում են հայտնվում իրենց թրաֆիքինգի ենթարկածների հետ միաժամանակ:

Երեխաներին ծանր աշխատանքի լծելու եւ նրանց նկատմամբ բռնությունների փաստեր են արձանանգրվել երեխաների խնամքի հաստատություններում:

Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որն իրականում նախորդ տարվա, այսինքն մինչեւ թավշյա հեղափոխությունն անցկացված ժամանակաշրջանին է վերաբերում, Հայաստանը դասում է երկրորդ կարգի երկրների շարքին: Առաջին կարգի մեջ են դասված այն երկրները, որտեղ թրաֆիքինգը նվազագույն մակարդակի վրա է, դրա դեմ պայքարը` ամենաբարձր: Հայաստանը 2017 թվականի զեկույցում առաջին տեղում էր: Այս տարի իջել է մեկ սանդղակով: Երկրորդ դասի երկրները նրանք են, որտեղ կառավարությունները թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ պահանջները կատարում են ոչ լիարժեք կերպով, սակայն ներդնում են նշանակալի ջանք այդ ուղղությամբ:

Երկրորդ տեղում հայտնված Հայաստանի հարեւան Վրաստանն առաջին կարգի մեջ է: Ադրբեջանում իրավիճակը նման է Հայաստանին: Այն նույնպես երկրորդ կարգի մեջ է: Երկրորդ կարգի մեջ է նաեւ Թուրքիան: Իրանն ու Ռուսաստանը դասվում են երրորդ կարգում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930