ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Այսօր հյուրընկալեցի գեներալ – լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին: Գեներալը մեր երկրի նորագույն պատմության ամենափորձառու և պատրաստված զինվորականներից է: Իր մեծագույն ներդրումն է բերել Ազգային բանակի կայացման գործում՝ 1992-ից ի վեր լինելով նոր կազմավորվող Հայոց բանակի հրամանատարներից մեկը: Գեներալ Տեր-Գրիգորյանցի հետ քննարկեցինք ՀՀ Զինված ուժերին վերաբերող հարցերի լայն շրջանակ, կիսվեցինք կարծիքներով:
Վստահ եմ, որ գեներալ – լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը կշարունակի փոխանցել իր հարուստ փորձը և գիտելիքը ոչ միայն զինվորականներին, այլ նաև քաղաքական գործիչներին»։