Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ինչ է քննարկել ՓՄՁ-ների մասին

Հունիս 29,2018 22:20

Aravot.am-ի հարցին, թե նոր կառավարության հասցեին քննադատություններ են հնչում, որ մասնավորապես՝ նոր եկած պաշտոնյաները այնքան էլ լավ չեն պատկերացնում դաշտը, տնտեսական խնդիրները, հանդիպման ժամանակ ինչպե՞ս էին արձագանքում ՓՄՁ շահերի պաշտպանների առաջարկներին, արդյոք պատկերացնո՞ւմ են խնդիրները, ընդունո՞ւմ են, որ Հարկային օրենսգիրքը փոխելու անհրաժեշտություն կա, ինչպես ոլորտի փորձագետներն են պնդում, ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը պատասխանեց. «Իհարկե, հատկապես Հարկային օրենսգրքի հարցով, արձագանք ենք ստանում, որ դրան պետք է շատ լուրջ մոտենալ: Կհիշեք, թե այն ի՜նչ հապճեպությամբ ընդունվեց»:

Այսօր վարչապետը ՓՄՁ խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում էր նախաձեռնել, որին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունները:

Պարոն Ավագյանի խոսքով, վարչապետի հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել են նաեւ Հարկային օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների թույլտվությունների, լիցենզիաների վերաբերյալ խնդիրներից. «Եթե մինչեւ աշուն կարողանանք խնդիրների գույքագրում անել, լուծումներն ավելի հեշտ կլինի արագ գտնել եւ ներկայացնել օրենսդրական փոփոխությունները: Հիմա, ամենակարեւորը, ճիշտ գույքագրումն է, որպեսզի այս անգամ եւս շատ խնդիրներ դուրս չմնան կամ վատ կարգավորման ներքո շարունակեն մնալ»:

Հակոբ Ավագյանը որպես օրինակ նշեց, նախորդ շաբաթ ընդունված հանրային սննդի վերաբերյալ օրենքը, որն, ըստ նրա, խնդրահարույց է եւ պատճառն այն է, որ այդ օրենքը նորմալ չի քննարկվել ասոցիացիաների եւ բիզնես շահերը ներկայացնող կառույցների հետ. «Եվ որպեսզի, մյուս խնդիրներն էլ կարկատաններով չանենք, հնարավոր է հնարավորինս երկար քննարկենք եւ նորմալ լուծում դուրս բերենք՝ կոնսեսուսով լուծում, քան՝ հետո կրկին փոխենք օրենքը»:

Մեր այն հարցին, փոքր ու միջին բիզնեսը պարբերաբար հարցեր էր բարձրացնում, որ խնդիրները որոշ դեպքերում կապված են լինում ավագանու որոշումների հետ եւ ՓՄՁ-ն հաճախ է տուժում այդ որոշումներից, արդյոք այդ հարցերն է՞լ են վարչապետի առաջ բարձրացվել, պարոն Ավագյանն ի պատասխան ասաց. «Հարց ունենք, որ արդեն երրորդ-չորրորդ կառավարությունն է բարձրացնում ենք, բայց լուծում չի ստանում: Խոսքը տեղական տուրքերի, որոնք, եւս ավագանու որոշումով են, մասին է: Տեղական տուրքերի մասին օրենքում նվազագույն եւ առավելագույն շեմ կա, բայց այդ վարիացիան, որոշում է ավագանին: Մենք երկար կռիվներից հետո կարողացանք փոփոխության ենթարկել, որ օրինակ՝ ծխախոտի եւ խմիչքի թույլտվությունը, որը տալիս է ավագանին եւ եռամսյակը մեկ տեղական տուրք է գանձում, նախկինում դա նույնն էր, որ ասենք՝ Կոմիտասի վրա 20 քմ-անոց խանութը եւ Երեւան Սիթին, երկուսն էլ նույն չափի էին վճարում: Այս բոլոր հարցերը պետք է լուծվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930