Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ

Հունիս 29,2018 21:30

Հունիսի 28-ին՝ Կառավարության նիստից հետո, մի խումբ քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ազատությունից զրկման վայրերում գտնվող իրենց ազգականների իրավունքների պաշտպանության հարցով:

Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ:

Ինչպես Պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլ ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրներին:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաեւ ազատությունից զրկված այլ անձանց հետ։ Ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը պահանջներին:

Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղում ստացել լուծումներ, այդ թվում՝ կապված դատապարտյալի խուցը փոխելու, դատապարտյալի կողմից տրված լիազորագիրը հաստատելու, պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման հետ։

Բարձրացված մնացած հարցերը կքննարկվեն գրավոր ընթացակարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930