Ջերմուկում այսօր ավարտվեց Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ:
Նախավերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածում շախմատիստներն այնքան խիտ էին դասավորված, որ հաղթողի անունը պարզ էր դառնալու միայն եզրափակիչ տուրում: Այստեղ գերազանց խաղ ցուցադրեց հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը համառ պայքարում առավելության հասավ իր հայրենակից Հրանտ Մելքումյանի նկատմամբ եւ 7 միավորով դարձավ միանձնյա հաղթող: Նրան կես միավոր զիջեցին հնդիկներ Ս. Պ. Սեթուրամանը, Կրիշնան Սասիկիրանը եւ հայաստանցիներ Զավեն Անդրիասյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք մրցաշարային աղյուսակում դասավորվեցին նույն հաջորդականությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ