Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրին Վրաստանին չի զիջի․ սահմանվեց սրտի ստենտավորման ամենաէժան գինը (Տեսանյութ)

Հունիս 29,2018 19:55

Գյումրի բժշկական կենտրոնում սահմանվել է սրտի դեղապատ ստենտավորման ամենաէժանը գինը Հայաստանի Հանրապետությունում․ հուլիսի 1-ից այն կարժենա 850 հազար դրամ՝ նախկին 1 միլիոն 100 հազար դրամի փոխարեն։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

«Գնային իջեցումը կկատարվի զուտ մատակարարների իջեցրած գների և Գյումրի բժշկական կենտրոնի եկամուտների հաշվին։ Գնի նվազեցումից չի տուժի որակը, չի տուժի նաև բժիշկը․ չի նվազի նրա աշխատավարձը։ Մենք ընտրեցինք այս գինը, որը մեզ թույլ կտա ունենալ շատ մինիմալ եկամուտ, բայց նաև կունենանք հնարավորություն քանակ ապահովել ու քանակի հաշվին ունենալ ոչ թե եկամուտների կորուստ, այլ ավելացում։

Ինչի՞ համար ենք որոշել գինը սահմանել 850 հազար դրամ․ գիտեք, որ երևանյան կլինիկաները մեկ միլիոն հարյուր հազարից իջեցրել են մեկ միլիոն դրամ։ Շիրակի մարզը սահմանամերձ է Վրաստանին,և ունենք բազում օրինակներ, երբ մեր հանրապետությունից տեղափոխվում էին հարևան հանրապետություն ստենտավորման, որտեղ գինը 750-800 հազար դրամի կարգի է։ Մենք որոշեցինք մեր մոտ գործող բարձր գինն այնքան նվազեցնել, որպեսզի կանխենք հիվանդների մուտքը Վրաստան։

Այսօր, եթե մեր ու հարևան հանրապետության սահմանած գները գրեթե հավասարվում են կամ ասենք 50 հազար դրամի տարբերություն է տալիս, ցանկալի կլինի բնակիչները 50 հազար դրամի պատճառով չգնան հարևան Վրաստան։ Վստահեցնում եմ, որ մեր ստենտները որակյալ են, ամենալավն են, չենք օգտագործում ո՛չ չինական, ո՛չ հնդկական, այլ միայն եվրոպական ու ամերիկյան է օգտագործվելու, ինչպես նախկինում օգտագործել ենք։ Դրանք համարվում են լավագույնն աշխարհում»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Ըստ տնօրենի, այս դեպքում, սակայն այլևս «չեն կարողանա զեղչեր անել, նիսյայով վիրահատել հիվանդներին», քանի որ մատակարարները, գինը էժանացնելով, պահանջ են դրել չուշացնել իրենց գումարը։

Բանախոսը վստահ է, որ, այսպիսով` կկանխվի ոչ միայն հիվանդների մուտքը հարևան Վրաստան, այլ հարակից շրջաններից ևս կգան Գյումրի վիրահատվելու։ Հիվանդը կնախընտրի Գյումրին այն պատճառով, որ ստենտավորումից հետո իրեն ավելի հեշտ կլինի տեղում հետազոտվել, քան նորից ծախս անել ու գնալ Վրաստան։։

Արմեն Իսահակյանը նշեց նաև՝ եթե հանրապետության այլ տեղանքներից Գյումրի գան վիրահատվելու, Գյումրի բժշկական կենտրոնը պատրաստ է հիվանդին ու խնամողին տրամադրել առանձին պայմաններով հիվանդասենյակ, առանց վարձավճարի, որպեսզի ապահով մնան Գյումրիում։

Արմեն Իսահակյանի ասելով, շուտով ՀՀ-ում սրտի ստենտավորման համար սահմանված գները կմոտենան Վրաստանի գներին, իսկ հնարավորություն դեպքում նույնիսկ պիտի նվազեցնել, որպեսզի հիվանդները ոչ թե Հայաստանից գնան Վրաստան վիրահատվելու, այլ հակառակը տեղի ունենա․ Վրաստանից գան Հայաստան։ «Դուք պատկերացրեք Գյումրիից թեկուզ 10 հոգի գնա Վրաստան, 10 միլիոնը գնում է Վրաստանի բյուջե։ 10 միլիոնի հետ նաև կողմնակի ծախսեր են առաջ գալիս, որոնք ծախսվելու են հարևան հանրապետությունում, մեր համար սա ընդունելի չէ։ Լավ կլինի, որ այդ նույն բնակիչը գա իր գումարը ծախսի մեր խանութներում, մեր դեղատներում», -ասում է հիվանդանոցի տնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930