Հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լոռու փոխմարզպետ է նշանակվել անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը: Արդյունքում, արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզպետն ունի 4 տեղակալ:
Հիշեցնենք, որ Սարուխանյանի հետ կապված, մարզպետ Հրանտ Մարգարյանը մտավախություն ուներ: Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իր առաջարկած թեկնածու Սերգեյ Սարուխանյանը փոխմարզպետ չի նշանակվել:
Փոխարենը, վարչապետի հրամանով մարզպետի տեղակալ են նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ՝ Արամ Խաչատրյանն ու Անդրեյ Ղուկասյանը: Սա առաջացրել էր մարզի ղեկավարի դժգոհությունը:
Իսկ այսօր առավոտյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՅԴ կուսակցությունը ներկայացնող Հովհաննես Թադեւոսյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ