Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամները 28.06.2018 թվականին քաղաքացիների ահազանգի հիման վրա այցելել էին Աջափնյակ համայնքի, Նազարբեկյան փողոցի թիվ 48 շենք:
Բնակիչները ահազանգում են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող շենքը, իսկ բնակիչների պնդմամբ կիսակառույց, անավարտ և բնակելի շինությունը, գտնվում է խիստ անմխիթար վիճակում, որտեղ բացակայում են 9-րդ հարկն ու տանիքը, մուտքերում վերելակները, աստիճանաճաղերը, ինչպես նաև արտաքին պատերի կայանների սվաղը…
Բնակիչների թիվը կազմում է 217՝ 15 հաշմանդամ, 81 կին, 75 երեխա, 61 տղամարդ:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը քաղաքացիներին հուզող խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվություն ստանալու մասին հարցումներով և հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է լիազոր մարմինների ներկայացուցիչներին:
Կից ներկայացվում է հետևյալ հղումը.
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն