Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկում են ԵԿՄ նոր նախագահին կաշառք վերցնելու դեպքում հրապարակում «չափալախել»՝ որպես ազգի դավաճան

Հունիս 29,2018 17:55

«Ափսոս, մեր օրենսգիրքը գնդակահարության հոդված չունի: Ես մեր բոլոր նախագահի թեկնածուներին, ով ուզում է դառնալ ԵԿՄ նախագահ, հլը տենանք ինչի են ուզում դառնան, բյուջեից փող չտան ու երդման արարողություն կա, որ ձեռը դնում են գրքի վրա, երդման տեքստը փոխեն, ասեն՝ երդվում ենք, եթե կոռուպցիա…նման բաներ կանեմ, ինձ ազգի դավաճան հանեք ու հրապարակում յուրաքանչյուր ազատամարտիկ թող չափալախի, հլը տենանք կգա՞ն, կուզենա՞ն դառնան երկրապահի նախագահներ: Էսօր գիտեն որը որից հետո ա, դրա համար էլ ուզում են»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի առաջարկ արեց «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադեւոսյանը:

Նա ասաց, որ պաշտպանում է Արա Խուդավերդյանի՝ Կոռնիձորի Արոյի թեկնածությունը: Ազատամարտիկն ասաց, որ համագումարը կորոշի, թե ով կլինի ԵԿՄ նոր նախագահը, բայց նրանք, ովքեր կոլեգիալ մարմնի կողմնակից են, ուզում են, որ մի հոգու փոխարեն 7 հոգի ուտի: Ըստ նրա, այդ մարդիկ ժամանակին լավ «կերել» են, ամեն մեկը մի դղյակ ունի, հետո Մանվելի հետ կռվել են, այսօր դարձել են «աբիժնիկ» ու եկել են, ասում են՝ 7 հոգով ղեկավարենք:

Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի թեկնածությանը, Մկրտիչ Թադեւոսյանն ասաց, որ ինքը մահապարտների ջոկատից է, ժամանակին Վազգեն Սարգսյանի կոչին հետեւելով՝ առաջինն է գնացել. «Էդ ընտանիքն իմ համար բարձունքում է: Վազգեն Սարգսյանի կոչով ես գնացել էի մեռնելու, բախտս բերեց՝ չմահացա: Ես էդ ընտանիքի մասին ոչինչ չեմ ուզի ասել, իմ հոգու մեջ բարձունքին է: Արամ Սարգսյանը ինքն էլ է իր համար ասում՝ ինձանից ի՞նչ ԵԿՄ նախագահ: Եթե մի մարդը պատերազմի դաշտում չի եղել, չի հասկանում էդ գործից, գալու է ի՞նչ անի: Ինքը գալու է ԵԿՄ նախագահ դառնա, նշանակի ինչ-որ մեկին, ով զբաղվելու է էդ ամեն ինչով՝ երկրապահ տղերքի դարդ ու ցավով, հենա էդ մարդը կլինի: Ինքը պատգամավոր ա, իրա կուսակցության մասին մտածի, դաշինքի մասին մտածի, պատգամավորի ճառի մասին մտածի, թե՞ գա ԵԿՄ 15 հազար հոգանոց զորքի մասին մտածի: Ինքը իմ հոգու համար շատ լավ մարդ ա, շատ լավ ընտանիքի զավակ ա: Գրետա մայրիկի ձեռքից հաց ենք կերել, բայց ես իրան չեմ տեսնում նախագահ: Ես իրան կտենամ էն դեպքում, երբ ամեն ինչը թողի, գա նստի ԵԿՄ նախագահ՝ ընտիր նախագահ կլինի: Թող թողի իր կուսակցությունը, պատգամավորական մանդատը, գա ասի՝ տղերք, ոնց որ ախպերս էր ասում՝ ես ձեր հետ եմ, մեռնեմ իրա սրտին, ես Արոյին չեմ ընտրի, իրան կընտրեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930