ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ոլորտի պատասխանատուների հետ այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին, որոնք կատարվել են Կոմիտեի պատվիրատվությամբ, 2015-2018 թթ. պետական բյուջեների հատկացումների հաշվին:
Կենտրոնի համար նախատեսված կապիտալ ներդրումների ընդհանուր չափը կազմել է 474,586.612 հազար դրամ:
Կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք ըստ ժամանակացույցի նախատեսվում էր ավարտել 2018 թվականին՝ ներկայումս գտնվում են շահագործման ընդունող հանձնաժողովի ավարտական ակտի ստորագրման փուլում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի հաղորդագրություն