Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Դեխնավիի պաշտպանը նրա համար արդարացման դատավճիռ է պահանջելու

Հունիս 29,2018 17:05

2015թ. ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հանձնաժողովականների աշխատանքը խոչընդոտելու եւ նրանցից մեկի հանդեպ բռնություն գործադրելու՝ հարվածելու համար մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ` դատարանում հոսանքազրկման հետեւանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով:

Այսօր Դեխնավիի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը պետք է ընթերցեր պաշտպանական ճառը, Դեխնավին էլ՝ վերջին խոսքն ասելու իրավունքից օգտվեր, սակայն նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոս: Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Գյուրջյանը նշեց, որ պաշտպանական ճառով դատարանից արդարացման դատավճիռ է պահանջելու:

«Ներկայացնելու եմ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները եւ վկաների ցուցմունքները: Գտնում ենք, որ Դեխնավիի մեղավորությունն ապացուցված չէ, նման փաստեր չկան»,-համոզմունք հայտնեց Դավիթ Գյուրջյանը: Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավին մեղադրանքը չի ընդունում եւ պնդում է, որ իրականում ՀՀԿ անդամ-հանձնաժողովականն է իրեն հարվածել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930