Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի վերնախավը փոխզիջման կգնա միայն ՀՀ-ի կողմից ակտիվության պարագայում». Երվանդ Բոզոյան

Հունիս 29,2018 16:41

«Չեմ կարծում, որ առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում մեծ փոփոխություններ կլինեն: Էրդողանը կոշտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, որը հայկական կողմին խուսանավելու առիթ չի տալիս»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Թուրքիայում օրերս կայացած նախագահական ընտրություններին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուն, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա կարծում է, որ հասարակական-փորձագիտական մակարդակում Հայաստանը Թուրքիայի հետ պետք է շարունակի աշխատել:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծիք հայտնեց. «Ճիշտ է, ՀՀ-ի նոր իշխանության պայմաններում բոլոր ոլորտներում «ռեստարտ» է արվում, բայց արտաքին հարաբերություններում ակտիվ աշխատանքը պետք է շարունակվի. «Իշխանության համար կարեւոր հարց է արտաքին քաղաքական խնդիրները պահել օրակարգում»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնորոշմամբ էլ՝ Թուրքիան այժմ ավելի վտանգավոր ու ռազմատենչ է դարձել. «Էրդողանն ավելի կոշտ կգործի կովկասյան տարածաշրջանում: Դատարկ են խոսքերը, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան կբարելավվի: ՀՀ-ի ներսից ուժեղացումը, հզոր տնտեսություն ու բանակ ստեղծելը թուրքական վերնախավին կստիպեն հաշվի նստել մեր հետ: Բացի այդ, թուրքական վերնախավը փոխզիջման կգնա միայն մեր կողմից ակտիվության պարագայում, եթե ՀՀ իշխանությունները տարանջատեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930