Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ալիեւը հարվածի, բանակը հակահարված կտա, որովհետեւ Փաշինյանին հրամայող չկա». քաղաքագետ

Հունիս 29,2018 15:50

«Քանի որ ՀՀ-ում նոր իշխանություն է, հնարավորություն է ստեղծվում՝ վերականգնելու եւ սկսելու բանակցային գործընթացը, որը 2012թ.-ից փաստացի գոյություն չունի: Այստեղ Ադրբեջանն անելիք ունի՝ ոչ թե շարունակել ռազմական հռետորաբանությունը եւ լարել մթնոլորտը տարածաշրջանում, այլ օգտագործել այն փաստը, որ ՀՀ իշխանությունները լեգիտիմ են»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր զարգացումներին, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Սերժ Սարգսյանը չէր կարողանա լուծել Արցախի հարցը, քանի որ լեգիտիմ չէր: Ոչ ոք նրան չէր սատարում, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում վստահությունն ու լեգիտիմությունը բարձր է: Ադրբեջանը պետք է խելոքանա եւ օգտագործի այդ փաստը»,-համոզմունք հայտնեց Ստեփան Գրիգորյանը:

Նա կոչ է անում չմոռանալ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր կերպարներ են. «Ապրիլյան դեպքերի ժամանակ ո՞վ կանխեց պատժիչ գործողությունները՝ Սերժ Սարգսյանը, քանի որ Ռուսաստանը դա հրահանգեց: Հիմա Ալիեւը պետք է իմանա, որ եթե դիմեց հարվածի, հակահարված կստանա: Համոզված եմ, որ հիմա մեր բանակի կողմից պատժիչ գործողություններ կկատարվեն, որովհետեւ ոչ-ոք չի կարող Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան հրամայել. նա լեգիտիմ է»:

Ինչ վերաբերում է ներկայումս բանակում կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքագետի խոսքով. «Դա նշանակում է, որ բանակի մարտունակությունն ուժեղանում է. նոր գաղափարներ կլինեն, գումարներն ավելի արդյունավետ կծախսվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930