Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ուզում էր ամբողջությամբ Վազգեն Սարգսյանի ժառանգությունն իրենով անել». Արամ Սարգսյան

Հունիս 29,2018 15:15

«Որոշ երկրապահներ, այդ թվում նաեւ Ազատամարտիկների դաշինքը, որոշեց չմասնակցել ու դուրս գալ ԵԿՄ-ից, սեփական կառույցը հիմնել՝ առանձնանալով, որոշ երկրապահներ դուրս եկան ԵԿՄ-ից, որովհետեւ նախորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուզում էր ամբողջությամբ Վազգեն Սարգսյանի ժառանգությունն իրենով անել եւ ասում էր, թե ամենից լավ ինքը գիտի Վազգենին, Վազգենի նպատակները ու ամենից լավ ինքը կարող է այդ ուղին շարունակել, եւ թե՛ ՀՀԿ-ն դարձրեց իրենը, թե՛ փորձեց ԵԿՄ-ն իրենը դարձնել: Այս առումով նաեւ տեղի ունեցան տարանջատումներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը ամբողջական նախագահական կառավարման կողմնակից է եւ այն տեսակետներին, որ կոլեգիալ մարմին լինի ԵԿՄ-ում, համամիտ չէ. «Ես գտնում եմ, որ այն կառույցները, որոնք ռազմականացված են, որոշակի առումներով պիտի պատերազմի ժամանակ որպես ռազմական միավոր հանդես գան, չեն կարող կոլեգիալ տարբերակով ղեկավարվել: Որպես միջանկյալ տարբերակ իրավիճակը շտկելու համար՝ չեմ բացառում նաեւ այդ տարբերակը:

Երկրորդը՝ կա հանգամանք, թե գործող իշխանությունն ինչպես է վերաբերվելու ԵԿՄ-ին, ինչ տեղում է դնելու այդ կառույցին, համարելու է այն հավասար բոլոր ՀԿ-ների հետ, կամ այնպիսի կառույց է ընդունելու, ինչպիսին Գրողների միությունն է, այդ դեպքում՝ այո, կարող է նաեւ կոլեգիալ մարմին լինել: Իսկ եթե այս իշխանությունը ԵԿՄ-ին նայելու է որպես առանձին մարմին, որը ռազմական գործունեության համար է, ապա իհարկե ԵԿՄ-ն պիտի ունենա վարչության նախագահ, որը պիտի ուղիղ կապ պահի իշխանությունների, մասնավորապես՝ ՊՆ նախարարի, փոխնախարարների հետ, որ համապատասխան իրավիճակում համապատասխան լուծումներ ունենան՝ ներառյալ սննդի, փամփուշտի հետ կապված հարցերը, որ էս կարգի տուշոնկաների պատմություն չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930