ԵԿՄ նախագահի դերում ազատամարտիկների մի զգալի հատված տեսնում է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Մանվել Գրիգորյանի հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ու մեղքը տեսնել նաեւ երկրապահի մեջ՝ թացը չորի հետ խառնելով, համարելով այդ կառույցն ի սկզբանե սխալ ստեղծված, համարելով էդ կառույցը էս երկրի դժբախտությունների պատճառ»:
Արամ Սարգսյանն ասաց, որ երբ ինքը խոսել է ԵԿՄ-ի ներուժի, խնդիրների մասին, որեւէ մեկը չի պաշտպանել երկրապահին, անգամ՝ ներսում եղած բազմաթիվ անհատներ, որոնք կամ սեփական ամբիցիաներ են ցուցաբերել, կամ խոսել են ԵԿՄ-ի անվանափոխության մասին, կամ իրենք իրենց են առաջարկել. «Ես ինքս ինձ չեմ առաջարկել, ես հայտ չեմ ներկայացրել՝ ԵԿՄ նախագահ լինելու: Հավանաբար շատ ու շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է եւ որպես երախտագիտություն՝ սկսեցին զանգահարել կամ ֆեյսբուքում գրել ինձ, որ ճիշտ եք, լավ կլինի, որ դուք գաք ԵԿՄ նախագահ: Կոլեկտիվ առաջարկություններ էլ են եղել…Որոշողը ԵԿՄ համագումարն է, ես քաղաքական մարդ եմ, այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, այդ հարցի պատասխանը պիտի տա ինքը՝ ԵԿՄ-ն: Ես գտնում եմ, որ ԵԿՄ-ն կարեւոր է այսօր, պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում եւ համարում եմ, որ այս պատերազմի դեպքում այն ռեսուրսները, ինչ մենք ունենք, 70 տարեկան զենք բռնողն էլ կարեւոր է: Ես համարում եմ, որ ԵԿՄ-ն այսօրվա ամենամոբիլ կառույցն է՝ կռվի դաշտ հասնելու»:
Արամ Սարգսյանն ասաց, որ պետությունը քանդելը սկսում են այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, հավատքը խարխափելուց ու ԵԿՄ-ն քանդելը պետք է մտածել,, թե ում է ձեռնտու. «Որ խրամատում նստած զինվորը մտածի, որ ԵԿՄ-ն ԵԿՄ չի, կաթողիկոսը կաթողիկոս չի, գեներալը գեներալ չի, բա այդ դեպքում ինքը ո՞ւմ է պաշտպանում, ինչի՞ համար է պաշտպանում»:
Արամ Սարգսյանը խոսեց նաեւ իր ընդդիմախոսների մասին, ասաց, որ երբեւէ չի հավակնել լինել այն քաղաքական գործիչը, ում մոտեցումները բոլորը կիսում են. «Ասում են, որ ես պատերազմը իրենց հետ հավասար չափով չեմ անցել եւ չեմ ճանաչում էդ տղաներին ինչքան որ պետք է: Ճիշտ են ասում, ես պատերազմին մասնակցել եմ մինչեւ 92-ը՝ Երասխի վերջին դիրքերի գրավումը, դրանից հետո իմ գործունեությունը պատերազմական գործընթացում եղել է ավելի շատ փոստատարի գործունեություն: Էդ տարիներին հեռահաղորդակցության այս միջոցները չկային, հեռախոսով շատ բաներ փոխանցելը նաեւ կարող էր լսել թե թշնամին, թե մեզ շատ սիրող բարեկամը, իսկ բաներ կային որ պիտի գաղտնի լիներ, ծրարներով, նամակներով թե՛ առաջին նախագահի, թե՛ եղբորս կողմից հանձնարարվել է ինձ, եւ ես ուղղաթիռներով ուղղակի կապ եմ ունեցել ղարաբաղյան իշխանությունների հետ: Պիտի ասեմ նաեւ այն մարդկանց, ովքեր կփորձեն ինձ մեղադրել, դա պակաս ռիսկային չէր ուղղաթիռներով թռնելը, քան որոշ տեղերում խրամատում լինելը: Ես էդ ժամանակ հայրենիքին արել եմ այն ծառայությունը, ինչը հայրենիքն ինձնից պահանջել է: Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել եւ լուծել եմ էն խնդիրներն, ինչն իմ առաջ դրվել են»:
Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը հակված է, որ ԵԿՄ-ն դառնա կուռ ընտանիք, իրեն քննադատողներից մինչեւ համախոհները բոլորը հավաքվեն այնտեղ, ինչպես Վազգեն Սարգսյանի ժամանակ էր եւ իրենց միջից ընտրեն ԵԿՄ նախագահ. «Բայց կան այստեղ բազմաթիվ բայց-եր: ԵԿՄ-ում ժամանակն է վերանայել կանոնադրությունը, կա ԵԿՄ-ին նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը եւ պատանի երկրապահների կառույցը»:
Արամ Սարգսյանն ասաց, որ ԵԿՄ-ում վերջին շրջանում իրեն չէին հրավիրում, ելույթի հնարավորություն չէին տալիս, բայց մինչ օրս մնացել է ԵԿՄ-ական:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ), հասարակական կազմակերպություն է, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների միություն Հայաստանում, որը հիմնադրել է 199Ձ թվականից Վազգեն Սարգսյանի կողմից եվ օրինական ուժ ստացել 1993 թվականի հուլիսին: ԵԿՄ-ն Արցախյան պատերազմի մասնակից վետերանների ամենամեծ և ազդեցիկ միավորումն է Հայաստանում:199Ձ թվականի առաջին երկրապահի հրամանատար է նշանակվել Մ.Գրիգորյանը իսկ տեղակալը եղել է Գեղամ Գրիգորյանը (Աղասի):
Հիմնադրման օրվանից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ԵԿՄ նախագահ է եղել Վազգեն Սարգսյանը։ Նրա սպանությունից հետո, նույն թվականին միության 4-րդ համագումարում նախագահ է ընտրվել Մանվել Գրիգորյանը, որը կառույցը ղեկավարել է մինչև 2018 թվականի հունիսի 24-ը։
Վազգեն Սարգսյանը քննադատվում էր մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից որպես ոչ ժողովրդավար անձ հատկապես ընտրություններում իր դերի համար։
Լինելով բռնապետ, ԵԿՄ օգտագործում է որպես Հանրապետական կուսակցության վահան,ցուցարարներին զենքի ուժով ցրելու ինչպս 199ձ թ.այնպես նաեւ ՁՕՕ. մարտի 1-ի դպքերը:
ԵԿՄ նախագահ կարող է լինել միմիայն նա ով արցախյան ազատամարտի մասնակից վետերան է եւ եղել է 1994 թ Թալիշի ազատագրման մասնակից: