Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը հորդորում է հունիսի 30-ին ի զորակցություն հայոց հայրապետի Ս. Էջմիածին ուխտի գնալ պատրաստվող հավատացյալներին զերծ մնալ իրենց նախաձեռնությունից։ Այդ օրը Մայրավանք մեկնելու մասին է հայտարարել կաթողիկոսի հրաժարականը պահանջող մի խումբ եւ սադրանքներից ու հավատացյալների զգացմունքները վիրավորելու հավանականությունից խուսափելու համար Վեհափառ հայրապետը խնդրում է ուխտավոր հավատացյալներին մնալ իրենց եկեղեցիներում եւ աղոթել եկեղեցու անսասանության ու կյանքի բարօրության համար։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի նախաձեռնողները հունիսի 30-ի երեկոյան հանրահավաք են հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակում։
Մանրամասն՝ տեսանյութում