Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեկնարկել է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Հունիս 29,2018 13:31

11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի մեկնարկը տրված է: Երկօրյա բիզնես ֆորումը անց է կացվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) կողմից ՀՀ կառավարության աջակցությամբ:

Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ ներկայացրել երկօրյա ֆորումի առանցքային թեմաների կարեւորությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ «Թվային Հայաստան» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Տիգրան Ճորոխյանը, նշելով. «Այս միջոցառումը անգնահատելի հնարավորություն է ոչ միայն մասնավոր ընկերությունների, այլ նաեւ պետական սեկտորի՝ մասնավորապես Կառավարության համար: Կարեւոր է նման դինամիկ միջավայրում շփվել, ծանոթանալ համաշխարհային միտումներին, մշակել համապատասխան ռազմավարություն»: Տ. Ճորոխյանը նաեւ կարեւորեց պետության եւ մասնավոր սեկտորի սերտ համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի նորարարական զարգացմանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի ծրագիրը, կարեւորելով այն նախ՝ պատերազմական երկրի անվտանգության, ապա՝ համաշխարհային զարգացման տենդենցներին համընթաց շարժվելու տեսանկյունից:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի շրջանակում առանձին մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում հետեւյալ թեմաներով. ռազմարդյունաբերություն (փակ քննարկում), կրթություն, կիբեռանվտանգություն, վերականգնվող էներգիա, էլեկտրոնային կառավարում, իրերի ինտերնետ (IoT), լրացված և վիրտուալ իրականություն (AR/VR), արհեստական բանականություն և տվյալների գիտություն, ինչպես նաև ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ՝ GDPR, որը վերջին շրջանում հույժ կարևորություն է ձեռք բերել: Ամբողջական օրակարգը՝ www.businessforum.am կայքում կամ այստեղ:

Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունը ապահովվում է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացման, ինչպես նաև գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավման միջոցով:  Այս տարի ֆորումի շրջանակում կքննարկվեն Հայաստանի տեխնոլոգիական կոմպլեքս մոդեռնիզացիայի մոտեցումները ու արդյունքները կներկայացվեն կառավարությանը:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո:

 

Շուշանիկ Ներսեսյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930