Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջարկ. Ապահովեք Արցախի խորհրդարանի նիստերի ուղիղ հեռարձակումը

Հունիս 29,2018 13:01

Աշոտ Ղուլյանին

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ

Հարգելի պարոն Ղուլյան,

Երեկ՝ 28 հունիսի 2018թ., Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի դահլիճում լիագումար նիստի ժամանակ ԱԺ պատգամավորների միջև տեղի ունեցած ժողովրդի ընտրյալներին ոչ հարիր հայհոյախառը վեճը ոչ միայն նսեմացնում է Ազգային Ժողովի դերն ու նշանակությունը, այլև ստվերում է աշխարհի առաջադեմ պետությունների շրջանում Արցախի՝ որպես ժողովրդավար պետություն լինելու մասին ձևավորված օրինակելի համբավը:

Խորհրդարանը մի վայր է, որտեղ պատգամավորները կարող են հնչեցնել տարբեր կարծիքներ, սուր քննադատություններ, ունենալ բանավեճեր, սակայն անթույլատրելի է, որ ազգընտիրները միմյանց հետ հարաբերվեն փողոցային բառամթերով: Կրկնակի անթույլատրելի է, որ նման պահվածք են դրսևորում պետական բարձր պատիվներ ունեցող պատգամավորները:           Ապագայում բացառելու համար օրենսդիր մարմնին ոչ հարիր երևույթները, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների համար Արցախի Հանրապետության քաղաքացիների քվեներով պատգամավոր ընտրված անձանց աշխատանքն առավել թափանցիկ, մատչելի և հասանելի դարձնելու նպատակով

ա ռ ա ջ ա ր կ ու մ եմ.

1.Ապահովել Ազգային ժողովի լիագումար նիստերի, լսումների ուղիղ հեռարձակումը,

2.Ապահովել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումը:

Հարգանքով՝

 

Ստեփան Հասան-Ջալալյան

քաղաքագիտության մագիստրոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930