Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարսէյի մԷջ կատարուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի յուշակոթողի բացումը

Հունիս 29,2018 12:51

Ֆրանսայի հարաւային շրջանի CCAF-ի (Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդ) եւ Մարսէյի 6-րդ եւ 8-րդ շրջաններու քաղաքապետարանին նախաձեռնութեամբ՝ 23 Յունիսին, Մարսէյի Սողոմոն Թեհլիրեանի անունը կրող հրապարակին վրայ բացումը կատարուեցաւ Թեհլիրեանի յուշակոթողին, որուն հեղինակը Թաւիթ Եուզանն է:

Ձեռնարկին ներկայ էին Մարսէյի մօտ Հայաստանի հիւպատոս Ռուբէն Խարազեան, 4րդ եւ 5րդ շրջանի քաղաքապետ Մարին Փուսթոլինօ, Շրջանային խորհուրդի նախագահի ներկայացուցիչ տիկին Քամփանելլա, քաղաքապետական խորհուրդի անդամներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ եւ ուրիշներ:

Ըստ «Նոր Յառաջ»ի՝ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ շրջանի քաղաքպետ Իվ Մորեն, որմէ ետք ելոյթ ունեցաւ CCAF-ի հարաւային շրջանի երիտասարդ նախագահ Օռելի Փրիւնա: Վերջինս իր խօսքին մէջ անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան, Պերլինի դատարանի Յունիս 1921ի Սողոմոն Թեհլիրեանը անմեղ յայտարարող վճիռին մասին։ Իր խօսքի աւարտին բանախօսը անդրադարձաւ նաեւ այն երկիրներուն, որոնք ճանչցած են Հայոց Ցեղասպանութիւնը:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Աշխէն Յարութիւնեան, որ 2017-ին, Քանի յուշահամալիրի (Memorial de Caen) կազմակերպած «Մարդու իրաւունքներու պաշտպաններու 28րդ միջազգային մրցում»ին յաղթող ճանչցուած էր:

Ապա ելոյթ ունեցաւ քաղաքապետ Իվ Մորեն, որ նոյնպէս խօսեցաւ Պերլինի դատարանի վճիռին մասին՝ շեշտելով, որ անիկա իրաւական հիմքեր ստեղծեց Լեմքինի կողմէ «ցեղասպանութիւն» եզրի յառաջացման եւ Նիւրնպերկի դատավարութեան համար: Քաղաքապետը անդրադարձաւ նաեւ Թուրքիոյ այսօրուան իրավիճակին՝ նշելով, որ եթէ մարդիկ անցեալը մոռնան, ապա պատմութիւնը, ինքնաբերաբար, պիտի կրկնուի:

Յուշակոթողի բացման արարողութենէն ետք պատանիներու երգչախումբը կատարեց Ֆրանսայի եւ Հայաստանի քայլերգները ու յեղափոխական երգեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930