Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. «Առաջիկա ընտրությունները կարող են լինել այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես նախկինում, պարզապես դերակատարների փոփոխմամբ». «Ազգ»

Հունիս 29,2018 12:19

Նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հաճախ բարձրաձայնած կարգախոսը՝ ազատ, արդար, թափանցիկ ու համաժողովրդային ընտրություններ կազմակերպելու իրենց հանձնառությունը, ի տես վարչական նոր եւ սեփական ռեսուրս ստեղծելու-ամրապնդելու մերօրյա գործընթացին, ստիպված ենք այժմվանից պահանջել, որ նոր իշխանությունը երաշխիքներ տա քաղաքացիներին, որ այդ ռեսուրսը, գոնե հնարավորության սահմաններում, չի օգտագործվելու հօգուտ իշխանությանը:

Այժմվանից այդ պահանջը ներկայացնելը անհրաժեշտ ենք համարում, քանզի ընտրություններին ընդառաջ վերջին նախաձեռնություններն էլ, ի հավելումն ռեսուրսապատումի, գալիս են հիմնավորելու մեր կասկածները, թե առաջիկա ընտրությունները կարող են լինել այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես նախկինում, պարզապես դերակատարների փոփոխմամբ:

Այդ նախաձեռնություններից մեկը հրապարակվեց 10 օր առաջ: ՀՀ վարչապետ Փաշինյանը ստեղծել է ընտրական օրենսդրությունը բարեփոխելու ի՛ր հանձնաժողովը, մեծամասամբ բաղկացած յուրայիններից (պետական պաշտոնյաներ ու գրանտակեր «փորձագետներ»), չներառելով անգամ իր գլխավորած կառավարությանը մաս կազմող քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչներին: Ճիշտ է, վարչապետը հանձնաժողովին հանձնարարել է թեմատիկ քննարկումներում ընդգրկել նաեւ «շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների», սակայն բավական անորոշ եւ անհասցե, ինչը ենթադրել է տալիս, որ հանձնաժողովն այդ պարագան կարող է տնօրինել իր հայեցողությամբ եւ իր քիմքի համաձայն:

Այլ խոսքովՙ ի սկզբանե ապահովված չէ առնվազն գործող ու գործունյա քաղաքական լայն սպեկտրի ներգրավումը երկրի ապագայի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցիՙ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման, տեսակետների եւ առաջարկների հաշվառման գործընթացի ժողովրդավարականությունը:

Ի դեպ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունն արդեն մեկ շաբաթ առաջ խնդրո առարկա հանձնաժողովին (ինչպես նաեւ Ազգային ժողովի նմանատիպ մարմնին) է ներկայացրել իր պատրաստակամությունըՙ մասնակցելու քննարկումներին եւ օրենքի փոփոխության նոր առաջարկներ ներկայացնելու:

Կուսակցությունը դեռեւս պատասխան չի ստացել:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930