Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյան. Այնքան լավ է, որ իրավիճակ է փոխվել, երեւի ամենաուրախ մարդկանցից մեկը ես եմ, որ իրավիճակ է փոխվել. ««Ժողովուրդ»

Հունիս 29,2018 12:07

Հունիսի 12-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին, հայտնել էր, որ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է։«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի գործով իրականացվող լայնածավալ աշխատանքների, ինչպես նաեւ մտավախությունների մասին զրուցեց ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ։

– Երբեմն գործի ողջ էությանը տիրապետելով՝ Ձեզ՝ որպես ՀՔԾ նախկին պետի, հարց տվե՞լ եք՝ ո՞վ էր այս ամենի պատասխանատուն՝ Սերժ Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, ի վերջո, իրավիճակ է փոխվել։

– Այնքան լավ է, որ իրավիճակ է փոխվել, ես շատ ուրախ եմ, որ փոխվել է, երեւի ամենաուրախ մարդկանցից մեկը ես եմ, որ իրավիճակ է փոխվել, եւ ուրախ կլինեմ, որ նոր քննչականի պետը կարողանա խմբեր ստեղծել, կազմակերպել, քննություն իրականացնել եւ բացահայտել, ես էլ կասեմ՝ ինչ լավ է, ու կուրախանամ, ու մենք էլ կիմանանք իրական պատկերը, եթե նման բան կա։

-Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյա՞նը։

– Ո՞նց ասեմ, ասեմ՝ դու ես պատասխանատուն, նա է, նա է։ Պետք է մի բան ապացուցես, որ նոր կարողանաս ինչ-որ բան ասել։ Այնքան բացահայտ ճշմարտություններ կան, բայց դա չի նշանակում, որ դա է ճիշտը, պետք է ապացուցվի չէ՞։ Ես չեմ կարծում, որ կա մեկը, որ շահագրգռված չէր, ես նկատի ունեմ քննչական ծառայության աշխատողները, բոլորն էլ, անձամբ Վահագն Հարությունյանը ղեկավարում էր խումբը, շատ պարտաճանաչ, գիշեր-ցերեկ աշխատում էր։ Ես շատ կուզենայի, որ կարողանային բացահայտել, պատրաստ եմ անվճար գնամ, նստեմ այնտեղ, աշխատեմ այդ գործով, ինչի՞ մասին է խոսքը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ինձ համար խանգարող հանգամանք չի եղել, մեզ չեն ասել, օրինակ՝ ո՞վ պետք է ասեր՝ մի՛ բացահայտեք, հա՞։

– Այո՛, օրինակ՝ Սերժ Սարգսյանը ասեր կամ Ռոբերտ Քոչարյանը։

– Ձեր կարծիքով՝ Ձեր ասած մարդիկ ինձ պետք է զանգահարեին ու ասեին մի՛ բացահայտեք, հա՞:

– Ինչո՞ւ, հնարավո՞ր չէ։

– Ի սեր Աստծո, չկա այդպիսի բան:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930