Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինքնին փաստը, որ Փաշինյանը զոհերի հարազատների հետ հանդիպել է «Սասնա ծռերից» շատերի ազատ արձակումից հետո, այնքան էլ ճիշտ չէ. «Ժողովուրդ»

Հունիս 29,2018 11:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին։

Այս հանդիպումը սպասելի էր, բայց նաեւ շատ ուշացած։ Եթե հիշում եք, վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց Փաշինյանը, խոսելով քաղբանտարկյալների խնդրի մասին, հայտարարել էր, թե խնդիր է այն գործերի դեպքում, որտեղ ունենք զոհեր։ Ըստ այդմ՝ Փաշինյանը նշել էր, թե «Սասնա ծռերի» գործի հետ կապված պետք է լինի հանրային քննարկում, նաեւ պետք է լսել սպանվածների հարազատներին։

Եւ ահա այդ հանդիպումը տեղի ունեցավ Փաշինյանի խոստումից ավելի քան մեկ ամիս անց։ Միայն թե մինչ այդ արդեն ազատ էին արձակվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը։

Իհարկե, ազատ են արձակվել նրանք, որոնք ոստիկանների մահվան մեջ չեն մեղադրվում, ոչ էլ այդ միջադեպի կազմակերպիչներն են։ Ու նրանց մի մասն ազատ է արձակվել գրավի դիմաց, մի մասի դեպքում պարզապես փոխվել է խափանման միջոցը, իսկ քրեական գործը որպես այդպիսին դեռ շարունակվում է, եւ հայտնի չէ, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի։

Սակայն ինքնին փաստը, որ Փաշինյանը զոհերի հարազատների հետ հանդիպել է «Սասնա ծռերից» շատերի ազատ արձակումից հետո, այնքան էլ ճիշտ չէ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930