Լրահոս
Օրվա լրահոսը

Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» պետական կառույցների համար պետբյուջեից գնվող հեղուկ վառելիքի հիմնական մատակարարն է եղել. «Հայկական ժամանակ»

Հունիս 29,2018 11:37

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր և սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին քրեական մի գործով որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասված է. «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։

Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին քրեական հետապնդման դեպքն է, որի գործող անձ է հանդիսանում «ամենամեծ կալիբրի» գործարարներից մեկը։ Թե սա ինչ պատմություն է, թերեւս մանրամասներով հայտնի կդառնա առաջիկայում։

Նշենք, որ հանրության շրջանում «ֆլեշ Բարսեղ» անունով ավելի հայտնի Բարսեղ Բեգլարյանը Հայաստանի հեղուկ վառելիքի շուկայի խոշորագույն երկու խաղացողներից մեկն է արդեն ավելի քան մեկ տասնամյակ։ Վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի ամենամտերիմ ընկերներից մեկը։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը շատ հաճախ են հանդիպել եւ իրենց ժամանցը անց են կացրել միասին թղթախաղի սեղանի շուրջ՝ պոկեր, պրեֆերանս…։

Ժողովրդական տնտեսության ինստիտուտի նախկին դասախոս Բարսեղ Բեգլարյանի՝ Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը դառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանի հետ ունեցած մտերմությունը թերևս որոշիչ է եղել։ Սակայն հետագայում Բեգլարյանը խուսափել է հրապարակային քաղաքական գործունեությունից։ Դա ամենեւին չի նշանակում, որ նա հեռու է եղել քաղաքականությունից։ Նրա «ստվերը» միշտ առկա է եղել թե Ազգային ժողովում, և թե ԶԼՄ-ներում։ Անցած տարիներին իրար հաջորդող խորհրդարաններում նա միշտ էլ ունեցել է «իր պատգամավորներին», որոնց հենց նա է ֆինանսավորել։ Նրա հետ են կապվում նաեւ մի քանի ԶԼՄ-ների ֆինանսավորումը։

Սակայն պաշտոնական որևէ տեղեկություն այս ամենի մասին չկա։ Դա պայմանավորված է Բարսեղ Բեգլարյանի խիստ զգուշավորությամբ։ Պատահական չէ, որ ի տարբերություն շատ այլ խոշորագույն ընկերությունների, «Ֆլեշին» հաջողվել է խուսափել լուրջ սկանդալային պատմությունների մեջ հայտնվելուց։ Ինչի շնորհիվ է դա եղել՝ դժվար է ասել։ Գուցե «Ֆլեշը» իր գործունեության ընթացքում նվազագույն ստվեր է ունեցել, գուցե մեծ ստվեր է ունեցել, բայց կարողացել է այն թաքցնել։ Բայց փաստն այն է, որ Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները միշտ էլ էականորեն ավելի բարձր են եղել, քան պետք է լինեին, իսկ այդ շուկայի խոշորագույն խաղացողը, ինչպես նշեցինք, «Ֆլեշն» է եղել և մինչ օրս էլ ունի այդ կարգավիճակը։ Փաստ է նաև, որ «Ֆլեշը» պետական կառույցների համար պետբյուջեից գնվող հեղուկ վառելիքի հիմնական մատակարարն է եղել։ Այդ գնումները հիմնականում իրականացվել են ըստ էության առանց մրցույթների։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930