Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ նոր ղեկավարությունը աշխատանքի է ընդունում մարդկանց, որոնց համակարգը մերժել է հենց անսահման կոռումպացվածության պատճառով. «Ժամանակ»

Հունիս 29,2018 11:04

Պետական եկամուտների կոմիտեն ամենակոռումպացված պետական կառույցն է և դա ճշմարիտ է եղել բոլոր նախորդ իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացառություն չի կազմի, ավելին՝ այն հավակնում է խփել բոլոր ռեկորդները: ՊԵԿ համակարգից գրեթե ամեն օր ստացվում են ահազանգեր այն մասին, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը աշխատանքի է ընդունում մարդկանց, որոնց համակարգը մերժել է հենց անսահման կոռումպացվածության պատճառով: Ինչպես կարող էին նրանք պահանջված լինել այսօր, երբ թվում է, թե երկրի առաջին դեմքի մակարդակով հայտարարված է պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Մենք կներկայացնենք մի քանի փաստեր, և հետո կփորձենք հասկանալ, թե ինչու է ամեն ինչ տեղի ունենում հենց այնպես, ինչպես որ կա իրականում, և ոչ թե այնպես, ինչպես փորձ է արվում ներկայացնել ֆեյսբուքյան ասուլիսների ժամանակ:

ՊԵԿ-ի մոտ կանգնած մեր աղբյուրը ահազանգում է, որ ՊԵԿ նախագաh Դավիթ Անանյանը իր խորհրդական է նշանակել Սամվել Իսախանյանին: Իսախանյանը համակարգին հայտնի է նրանով, որ 2016-17թթ. եղել է այդ շրջանում ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովսեփյանի աջ ձեռքը, զբաղեցնելով ՊԵԿ նախաբացթողումային բաժնի պետի պաշտոնը և, ըստ մեր աղբյուրի պնդման, աշխատանքից ազատվել է կոռուպցիոն սխեմաների կազմակերպման և հսկայական գումարներ պետական բյուջեից անձնական տեղափոխելու կասկածանքով: Թավշյա հեղափոխությունից հետո Իսախանյանը նախ նշանակվել է ներքին անվտանգության պետ, իսկ հետո ՊԵԿ նախագահի խորհրդական և նրա վրա է դրված մաքսային բլոկի համակարգումը: Թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն է ստացել նաև Սամվել Իսախանյանի եղբայրը՝ Կարեն Իսախանյանը, որը Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է հակակոռուպցիոն կառավարության կազմում:

Ըստ մեր աղբյուրի՝ մայիսի 21-ից ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ է նշանակվել Թելման Ասատրյանը, որը կապի և տրանսպորտի երբեմնի նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է, նրա հովանավորյալը: Նա նախկինում այս վարչությունում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն, բայց ներքին անվտանգության վարչության ունեցած տեղեկությունների հիման վրա, նրան ազատել են պաշտոնից: Թավշյա հեղափոխությունից հետո նշանակված ՊԵԿ ն

Ավետիս Բաբաջանյան

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930