«H» խմբում, որի արգելքը առաջին տեղով հաղթահարեց Կոլումբիան, «խնդիր» էր առաջացել հաջորդ փուլի երկրորդ ուղեգրի հարցում: Ճապոնիայի եւ Սենեգալի բոլոր ցուցանիշերն էլ հավասար էին՝ 4-ական խփած եւ բաց թողած գնդակ:
Այստեղ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ «միջամտեց» արդար խաղի կանոնը:
Ճապոնիան անցկացրած երեք հանդիպումներում ստացել էր 4 դեղին քարտ, Սենեգալը՝ 6: Եվ 1/8 եզրափակչի ուղեգրին արժանացավ Ծագող Արեւի երկիրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ