Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» մինչ դատարանում է, դատավարական իր «կողմնակցին» աշխատանքից ազատեցին, մեկին՝ պաշտոն տվեցին

Հունիս 29,2018 14:00

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործով ՀՊՃՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, դասախոսներ Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի եւ Միհրդատ Հարությունյանի հայցով «Առավոտը» Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում է 2016թ. սեպտեմբերի 16-ից: Դատավոր Էդիկ Ավետիսյանը 6 նախնական դատական նիստ է հրավիրել, դատաքննության փուլում ենք երրորդ անգամ: «Առավոտի» հետ ներգրավված է նաեւ «Հրապարակն» ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին դասախոս, «Առավոտում» նամակ տպելուց հետո աշխատանքից ազատված դասախոս Նորիկ Սարգսյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին: Վիճարկվող հոդվածի վիճարկվող արտահայտությունները տպագրվել են «Առավոտի» 2016թ. հունիսի 15-ի «Որտեղ է թաղված շան գլուխը՝ Բաց նամակ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին» նամակում:

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ ազատվել է աշխատանքից, մինչ այդ դիմելով դատարան՝ ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի, «Առավոտի», «Սյունյաց աշխարհի» եւ «անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպության: Այս գործով դատական նախնական նիստը դատավոր Հայարփի Զարգարյանը նշանակել է հոկտեմբերի 2-ին: Հայցադիմումը ընդունվել է վարույթ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին: Բնապահպանը հաղորդում էր տվել հանցագործության մասին, հասեցատերը գլխավոր դատախազությունն էր, հարցնելով, թե արդյոք մարզպետը կապ ունի՞ բնապահպանների դեմ իրականացվող հետապնդումների հետ: Այս տարվա հունիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ «մեր» գործով պատասխանող բնապահպանը նշանակվեց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: «Առավոտը» դատական գործընթացների մեջ է նաեւ Գառնիկ Իսագուլյանի դեմ հայցով, ինչպես նաեւ լրագրող Արթուր Հովհաննիսյանն ընդդեմ առողջապահության նախարարի գործով: Վերջին գործով էլ կա փոփոխություն. պատասխանող Լեւոն Ալթունյանն էլ նախարար չէ, իր առարկություններն է դատարան ուղարկել առողջապահության նոր նախարարը:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930