Լույս է տեսել ՄԵՐՈՒԺԱՆԻ «Խոհեր ըստ էության» ժողովածուն:
ՄԵՐՈՒԺԱՆԸ (Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյան) ծնվել է 1940թ. հունիսի 13-ին, Էջմիածնում, ժառանգական բռնադատվածի ընտանիքում: Վաղ պատանեկությունից (1953-1957 թթ.) ունկնդրել է Գեւորգյան ճեմարանում: Այնուհետեւ երկար տարիներ զբաղվել է քրիստոնեության, եւ մասնավորապես հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությամբ, եւ այս առնչությամբ ունի հրապարակված հոդվածներ:
ՄԵՐՈՒԺԱՆԸ խորհրդային շրջանում Հայաստանում ազգային-այլախոհական շարժման հիմնադիրներից է: 1962թ. մի խումբ երիտասարդների հետ նա ստեղծում է ընդհատակյա կազմակերպություն եւ ծավալում քարոզչական աշխատանք: Կազմակերպությունը գոյատեւում է 1,2 տարի, որից հետո իր 6 ընկերների հետ 1963թ. դեկտեմբերի 29-ին ձերբակալվում է եւ դատապարտվում 5 տարվա ազատազրկման:
ՄԵՐՈՒԺԱՆԸ ավելի քան քառասուն բանաստեղծական ու արձակ ժողովածուների հեղինակ է: Ունի հրապարակախոսական էսսեներ ու հոդվածներ՝ հանրապետության տարբեր պարբերականներում ու թերթերում:
«Խոհեր ըստ էության» ժողովածուն բովանդակում է «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածները՝ մասամբ:
«Առավոտ»
28.06.2018