Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԹԵՐԻ

Հունիս 29,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսանչորսերորդ

ԱՆԹԵՐԻ

Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշին ասաց՝ «փաստորեն, քո կապակցությամբ էլ են շառեր անում», եւ Փելեշը զարմացած նայեց Հրանտին ու հարցրեց՝ «ի՞նչ շառեր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում են՝ Փելեշը նեղացկոտ մարդ ա», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ղալաթ են անում» եւ մի քիչ էլ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «որ նեղացկոտ եմ, բա ինչի՞ Հրանտից չեմ նեղանում», եւ Հրանտը զարմացած նայեց Փելեշին ու հարցրեց՝ «ո՞ր Հրանտից», եւ Փելեշը պատասխանեց ու ասաց՝ «Մաթեւոսյան», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «Հրանտի՞ց ինչի պիտի նեղանաս», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ինձ մի գլուխ Ռեւազ ես ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Փելեշին ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ Ռեւազի  կերպարն անթերի ես կերտել», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «նախ եւ առաջ դու ես էդ կերպարն անթերի կերտել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ ստեղծածը թերի էր, բայց քո ու Մալյանի շնորհիվ անթերի դարձավ», եւ Խորիկը նեղսրտած ասաց՝ «դուք ամեն ինչ կանեք, որ Արմենն էդ պատմությունը չպատմի» եւ մի քիչ մտածեց, թարս նայեց ինձ ու հարցրեց՝ «հիմի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «եթե դեմ չի, կպատմեմ», եւ Խորիկը գոռալով ինձ հարցրեց՝ «ո՞վ ա դեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ֆրունզիկ Մկրտչյանը», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ինձ ասաց՝ «մի քիչ առաջ Մհեր էիր ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում եք՝ Մհեր ասողները քաղքենիներ են», եւ Ֆրուկնզիկն ինձ  հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ընկեր Մաթեւոսյանը», եւ Հրանտը թարս նայեց  ինձ ու հարցրեց՝ «ի՞նձ ինչի ես ընկեր Մաթեւոսյան ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ի՞նչ ասեմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ինձ էլ կարաս Մհեր ասես», եւ ես ժպտալով Հրանտին ասացի՝ «քաղքենիներն են Մհեր ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «քաղքենիներից ոմանք Մհեր են ասում, ոմանք էլ՝ ընկեր Մաթեւոսյան» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ թարս նայելով ավելացրեց՝ «ես դպրոցիդ դասատուն չեմ, որ ինձ ընկեր Մաթեւոսյան ես ասում», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «դպրոցի դասատուն չես, բայց գրականության դասատուն ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «իրանց բոլորի դասատուն Վարդգես Պետրոսյանն ա», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «Վարդգեսը դասատուն ա, դու՝ վարպետը», եւ Հրանտը  Ֆրունզիկին հարցրեց՝ «ես ի՞նչ գծով եմ վարպետ», եւ Ֆրունզիկը  պատասխանեց ու ասաց՝ «գրականության», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրականության գծով վարպետը Շիրազն ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  Հրանտին ասաց՝ «Շիրազը վարպետն ա, դու՝ ենթավարպետը»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930