Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք այսքան երջանիկ չեմ եղել հայ լինելու համար. Ալեքսիս Օհանյան

Հունիս 28,2018 23:58

Reddit հարթակի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան այցելելուց հետո գրառում է կատարել Facebook-ում՝ կոչ անելով Հայաստանում զարկ տալ ձեռնարկչատիրությանը:

«Հրավիրել էի հանդիպելու վարչապետ Փաշինյանի հետ և կիսելու իմ տեսլականը Initialized Capital-ի շուրջ՝ ինչպես ենք մենք տեսնում աշխատանքը աշխարհի ստարտափ հանրության հետ, և ինչ կպահանջվի Հայաստանից՝ հնարավորինս օգտագործելու ազգի մտավոր ներուժը:

Ես նրան ասացի, որ երբեք այսքան հպարտ չեմ եղել հայ լինելու համար, որքան թավշյա հեղափոխությունից և կոռուպցիան արմատախիլ անելու նրա վարչակազմի աշխատանքից հետո»,- գրել է Օհանյանը՝ կոչ անելով Հայաստանում զարգացնել նորարարությունը և ձեռնարկչատիրությունը և համախմբել աշխարհի հայությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930