Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Խորհրդարանը հաստատեց 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

Հունիս 28,2018 19:00

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է հերթական նիստը: Մինչ օրենսդրական հարցերին անցնելը՝ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորանքի խոսք ուղղեց Մարտակերտի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանված հատուկ ընթացակարգով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ԱՀ օրենքների փաթեթը և «Հավաքների ազատության մասին» օրենքների փաթեթը:

Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես է եկել   ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Նախարարի ներկայացմամբ 2017թ.-ին երկրում համախառն ներքին արդյունքը կազմել է 272,1մլրդ, մեկ շնչի հաշվով՝ 1մլն 855հազ դրամ: Տնտեսական աճը հաշվետու տարվա ընթացքում կազմել է 15,6%՝ 2,5%դեֆլյատորի պայմաններում: Ծախսերի մասով 2017թ-ի պետական բյուջեն կատարվել է 96,5%, դեֆիցիտը՝ 3,3 մլրդ դրամ նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 10,5%-ով:

Պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությամբ հանդես է եկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Պատգամավոր Գրիգորի Կասպարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, իսկ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ներկայացրել է բյուջեի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածների վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Բյուջեի կատարողականի մասին իրենց դիրքորոշումներն են հայտնել նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով պարզաբանել է պատգամավորների հնչեցրած մտահոգությունները:

Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱԺ որոշումը՝  Արցախի Հանրապետության 2017թ-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը հաստատելու մասին:

Օրենսդիրը քննարկել և ընդունել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱՀ օրենքը:

Բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրման նպատակով «Հայրենիք» խմբակցության առաջարկությամբ խորհրդարանի կողմից միաձայն ընդունվել է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Աժ որոշումը:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Արպատ Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը և Աշոտ Ղուլյանը:

Ամփոփելով 7-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 7-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 36 օրենք:

 

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930