ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Կողմերը քննարկելու են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին եւ ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Գագաթաժողովի մասին հայտարարվեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ ռուս պաշտոնատար անձանց, այդ թվում Պուտինի միջեւ անցկացված հանդիպումից մեկ օր անց։
«Երկու կողմերի համար, չնայած առկա տարաձայնություններին, կան նաեւ հարցեր, որոնց շուրջ երկու նախագահները կարծում են, որ կարող են գտնել կառուցողական լուծումներ», ասել է Բոլթոնը։ Նա ավելացրել է, թե չի կարծում, որ որեւէ մեկը սա կարող է վատ գաղափար համարել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: