Լրահոս
Օրվա լրահոսը

Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենը դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև այլ հաստիքների և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը

Հունիս 28,2018 17:21

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենը 2016-2017թթ. Ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։ Պարզվել է, որ տնօրենն անձամբ բանկոմատից կանխիկացրել է գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս էլեկտրիկին տվել 20.000 դրամ, իսկ մնացած մասը՝ յուրացրել:

Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ տնօրենը խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով աշխատանքային պայմանագրի մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930