Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը, որը մեղադրվում է ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու, պատանդառություն կատարելու, ապօրինի զենք զինամթերք պահելու համար։ Այսպիսով, դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող բոլոր ամբաստանյալները կալանքից ազատված են։
Լրագրողների հետ զրույցում Աշոտ Պետրոսյանն ասաց, որ իր ազատ արձակումը պայմանավորում է հայտնի քաղաքական փոփոխություններով, իսկ քանի դեռ բոլոր «Սասնա ծռերն» ազատ չեն, ինքը կխուսափի լրատվամիջոցներով հայտարարություններ անելուց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ