Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում անշարժ գույքի ձեռքբերման 5%-ը Հայաստանից է

Հունիս 28,2018 17:00

Վրաստանում 2012-2016թթ. անշարժ գույքի ձեռքբերման 5%-ը բաժին է ընկնում Հայաստանին: Այս մասին գրում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողովի հաշվետվությունը:

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի գրանցման 34024 դեպք:

Գործարքների ամենամեծ մասը՝ 53%-ը, բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիներին: Վրաստանում անշարժ գույք են գնում նաև Ուկրաինայից (5%), Ադրբեջանից (5%), Իսրայելից (4%), ԱՄՆ-ից (3%), Հունաստանից (3%),  Գերմանիայից (2%):

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930