«Ռոսիա» կինոթատրոնի շենքը կորցնում է դեմքը։ Արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը պնդում է, որ շենքի ճակատային հատվածում իրականացվող շինարարական աշխատանքները շենքը ձևափոխում են։ «Ռոսիա» կինոթատրոնը միակը չէ, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո նոր սեփականատերեր ունեցավ ։
«Բազմաթիվ շենքեր մեր աչքի առաջ քայքայվեցին։ Սեփականատերերը չգիտեին, թե ինչ արժեք է նրանց ձեռքում»,- ասում է նա։
Ըստ արվեստաբանի՝ մշակութային կենտրոնների վերացումը դառը հետևանքներ թողեց և առաջին հարվածը ստացան գյուղերը, քանի որ մշակութային կյանքը գրեթե վերացավ, որը եւս մի պատճառ դարձավ արտագաղթի։
«Ռոսիա» կինոթատրոնի, ինչպես նաև բազմաթիվ այլ խորհրդային շրջանի հայկական մոդեռնիզմի նշանակալից շենքերի ճակատագիրը գտնվում է առկախված վիճակում, քանի որ չունեն հուշարձանի կարգավիճակ և պաշտպանված չեն որպես պատմամշակութային ժառանգություն։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ