Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական հենակետը լքած «ծռերի» գործով ամբաստանյալն ազատվեց կալանքից

Հունիս 28,2018 16:01

Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալներից Վարդգես Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ ըստ հակատանկային դասակի նախկին հրամանատար Վարդգես Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2016թ. հուլիսին լքել է մարտական հենակետը, հափշտակել դանակ եւ նռնակ ու մտադրվել է միանալ ՊՊԾ գունդը գրավածներին:

Այս գործով մեկ տասնյակ ամբաստանյալներից միայն մեկն է, որ դեռեւս չի ազատվել կալանքից՝ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը:

Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը քիչ առաջ ներկայացրեց Պետրոսյանի կալանքը փոխելու միջնորդություն՝ գրավի հիմքով: «Բա նկարնե՞րը»,-կատակեց Արտուշ Գաբրիելյանը՝ նկատի ունենալով, որ որպես գրավ վճարվելիք գումարի հետ նաեւ Պետրոսյանի գեղանկարները պետք է «տրվեն» դատարանին:

Ապա դատավորը նորից կատակեց. «Դրա նկարածներն ի՞նչ պետք է լինեն, որ…»:

Հետո Արտուշ Գաբրիելյանի կատակները «հասան» Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանին. «Հայրապետյան, էս ինչի՞ ձայնդ դուրս չի գալիս…դու որ մի օր չես խոսում, նիստը հետաքրքիր չի անցնում»:

Սրան հետեւեց պաշտպաններից Անուշ Մխիթարյանի կատակը. «Եթե նրան ազատ չարձակեք, վատ ներկերով վատ նկարներ կանի»:

Աշոտ Պետրոսյանին կալանքից ազատելու միջնորդության որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930