Լրահոս
Օրվա լրահոսը

Ասմունքող Լիանա Զուրաբյանը մանկամսուրների հարցով վարչապետ Փաշինյանին է դիմել

Հունիս 28,2018 15:48

Հայտնի ասմունքող, միայնակ մայր Լիանա Զուրաբյանը մանկամսուրների խնդրով բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուր նշել է. «Հարգելի վարչապետ, բազմիցս բարձրաձայնել եմ այս հարցը, եւ հիմա ժամն է խնդրին լուծում տալու: Խնդիրը մանկապարտեզներում մսուր բաժին ունենալն է: Երկու տարեկան փոքրիկներին ընդունում են սակավաթիվ մանկապարտեզներում, այն էլ՝ հերթագրումով, եւ Աստված գիտի՝ հերթը երբ կհասնի: Արտոնություններ տրվում են միայն բազմազավակ ընտանիքներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, միայնակ մայրերին տրված արտոնությունը Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ հանվել է, ինչո՞ւ: Այնպես կուզեի, որ մի օր տղամարդը միայնակ մոր դեր ստանձներ, եւ «հացի խնդիրը» լուծեր, եւ զբաղվեր մանկան խնամքով՝ առանց որեւէ մեկի օգնության, երեւի այնժամ կհասկանային միայնակ մոր հոգսն ու դժվարությունը: Ես հավատում եմ Նոր Հայաստանին, գիտեմ, որ այս հարցը մի օր կլուծվի, սակայն այդ օրը մենք արդեն մեծ կլինենք: Խնդրում եմ ձեր ուշադրության առաջնագծում ունեցեք այս հարցի լուծումը, հարգելի վարչապետ, եւ խնդրում եմ շատ ու շատ միայնակ մայրերի անունից»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930