Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ կարձակվի՞ «Սասնա ծռերին» միանալու համար՝ մարտական հենակետը լքած ամբաստանյալը

Հունիս 28,2018 15:43

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր պաշտպանական կողմից ներկայացվեց ամբաստանյալներից Վարդգես Գեւորգյանի (լուսանկարում) խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրան ազատ արձակելու միջնորդություն՝ պատգամավորական երաշխավորագրի հիմքով: Այդ նպատակով դատարան ներկայացան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, ստորագրեցին երաշխավորագիրը՝ հավաստելով, որ Գեւորգյանը, գտնվելով ազատության մեջ, պատշաճ կներկայանա դատաքննությանը:

 

Երբ կատակասիրությամբ հայտնի դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր առաջ կանգնած պատգամավորներին բացատրում էր նրանց իրավունքներն ու պարտականությունները, նրան մի ճանճ էր խանգարում: Գաբրիելյանն ընթերցելն ընդհատեց ու բարձր ասելով՝ «իյա՜», ձեռքով «քշեց» ճանճին: Նիստերի դահլիճում ներկա դատավարության կողմերը, եւ ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիները ծիծաղեցին:

Ազատ կարձակվի՞ հակատանկային դասակի նախկին հրամանատար Վարդգես Գեւորգյանը, թե ոչ, պարզ կլինի մեկ ժամից: Նրա մեղադրանքը տարբերվում է մյուս ամբաստանյալների մեղադրանքներից: Ըստ դրա՝ նա լքել է մարտական հենակետը, հափշտակել դանակ եւ նռնակ ու մտադրվել է միանալ ՊՊԾ գունդը գրավածներին: Իսկ նրա տանը խուզարկությամբ «մարիխուանա» է հայտնաբերվել: Վերջերս նրա կալանքը փոխելու միջնորդություն էր ներկայացվել առանց պատգամավորական երաշխավորագրի եւ մերժվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930