Տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը՝ նախապես պլանավորված վայրում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում։ Քաղաքաշինության կոմիտեն հորդորում էր դադարեցնել արձանի տեղադրման աշխատանքները և հանրային քննարկում կազմակերպել։
«Հանրային քննարկումը ժամկետանց թեմա է, որովհետև արձանն արված է, մեջը մոնոլիտ երկաթ-բետոն է, այն տեղահանելը կնշանակի ավերել, որովհետև այն ապամոնտաժել չի լինի։ Քաղաքապետարանը մրցույթը հայտարարել էր այս տեղի համար, ասեին Էրեբունիում կամ Արամի փողոցում էր տեղադրվելու, ճարտարապետը կմտածեր այդ փողոցի համար»,- նշում է տեղադրմանը ներկա ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում