Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Սահմանում վիճակը ոչ թե լարված է, այլ չափազանց լարված է, կուտակումները հսկայական են»

Հունիս 28,2018 14:29

Սահմանում իրավիճակը լարված է, կուտակումներ կան եւ սպասվում է հակառակորդի կողմից էսկալացիա: Այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Աղասի Ենոքյանը, սահմանային իրավիճակին անդրադառնալով՝ ասաց. «Իհարկե, վիճակը ոչ թե լարված է, այլ չափազանց լարված է, կուտակումները հսկայական են: Այս կուտակումները բերում են նաեւ Հայաստանի կողմից համապատասխան պատրաստվածություն, մեր զորքերն էլ գտնվում են բավականին լարված վիճակում, որովհետեւ ամեն պահ սպասում են սադրանքների»:

Քաղաքագետն ասաց, որ մինչեւ 2016-ը մեզ թվում էր, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի, հիմա այլ սպասումներ կան. «Հիմա, եթե մենք նայում ենք քաղաքական տեսանկյունից, տեսնում ենք, որ Ադրբեջանն իր խնդիրները չի լուծել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության դաշտում: Տեսնում ենք, որ նա դիվանագիտական ասպարեզում չի կարողանում լուծել եւ հիմա պետք է փորձի ուժի կիրառման սպառնալիքի մեթոդը, որպեսզի փորձի իր խնդիրները լուծել: Իհարկե, որեւէ երաշխիք չկա, որ դրանով նա կլուծի իր խնդիրները եւ իր վիճակն ավելի չի վատթարացնի, բայց համենայնդեպս, հիմա իրենց մոտ ավելի փորձում են մերժել դիվանագիտական ճանապարհը»:

Ապրիլյան պատերազմից hետո ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշում ընդունեց մոնիտորինգի մեխանիզմներ ներդնելու, մինչեւ հիմա անգամ այդ փոքրիկ դիվանագիտական քայլերին Ադրբեջանը չի գնում:

Այս լարված իրավիճակում Հայաստանում ռազմաքաղաքական վերնախավի փոփոխությունը վտանգավոր չէ՞ր՝ Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ ոչ. «Նշանակվել են պրոֆեսիոնալ զինվորականներ: Ավելին՝ մինչեւ այս եղած ՊՆ նախարարը պրոֆեսիոնալ զինվորական չէր՝ Վիգեն Սարգսյանը, նրա փոխարեն նշանակվել է բավականին պատրաստված պաշտոնյա: Գլխավոր շտաբի պետի հարցն էլ մասնագիտական է, բայց ես չեմ կարծում, որ մեր մի գեներալը մյուսին զիջում է իր պատրաստվածությամբ, որովհետեւ բոլորն էլ մասնակցել են մարտական գործողություններին, բոլորն էլ ունեն բավականաչափ բարձր զինվորական պատրաստվածություն, աշխարհընկալում…Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կվերցներ ավելի վատ գեներալի կնշանակեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930