Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի է և հակամարդկային, որ երեխայի ընտանիքը փախստական է և հնարավորություններ չունի ինքն օգտվի իր համամարդկային իրավունքները իրացնելու հնարավորությունից»

Հունիս 28,2018 14:26

Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում փախստականների վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

Իհարկե,՛ փախստականների տեղավորման, նրանց սոցիալական, կրթական, աշխատանքային և մյուս բոլոր խնդիրների լուծումը ամենաարդիականներից մեկն է Եվրոպայում և աշխարհում:

Հատկապես գերարդիական է մնում փախստականների խնդիրը: Անթույլատրելի է և հակամարդկային, որ երեխայի ընտանիքը փախստական է և հնարավորություններ չունի ինքն օգտվի իր համամարդկային իրավունքները իրացնելու հնարավորությունից:

Անցած նստաշրջաններից մեկի ժամանակ այս դահլիճում ասել եմ, որ չի կարելի թույլ տալ սոցիալական դեմպինգ և հանրային կոնսեսուսի առարկա կարող է լինել չունևոր խավերի երեխաների սոցիալական, կրթական և առողջապահական բարձրակարգ ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովումը:

Անհրաժեշտ է, որպեսզի վիճակագրական մարմինները, ինչու չէ նաև Եվրոստատը մեզ ներկայացնեն ապագայի սոցիալական միտումները և քարտեզները հասարակական տարբեր շերտերի՝ այդ թվում երեխաների, որով մենք կարողանանք կարգավորել և կանխարգելել անառողջ և հակամարդկային զարգացումը:

Հավատացնում եմ Ձեզ, որ անհրաժեշտ է ունենալ վերոնշյալ երևույթների իրական գնահատման վիճակագրական մեթոդաբանություն:

Դա նշանակում է, որ տարբեր երկրների վիճակագրական ծառայությունները պարտավորություններ կստանձնեն փախստականների և նրանց երեխաների իրական վիճակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Մենք արդեն ասել ենք և դա փաստ է, որ ՀՀ-ն ընդունել է շուրջ 21000 սիրիահայ փախստականների, այդ թվում երեխաների, որոնց աշխատանքի, կրթության և սոցիալական հարցերը լուծված են:

Եկեք լուծենք այս հարցերը և մենք կունենանք արժանապատիվ ապագա:

Դե ուրեմն, մեր երեխաների համար պայման ստեղծենք՝ լինելու ազնիվ, պրոֆեսիոնալ և զինված բարձրակարգ գիտելիքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930