ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանն ընդունել է թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցներին, ովքեր արդեն չորս օր է գործադուլ են հայտարարել տնօրեն Սամվել Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է բուժանձնակազմի՝ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ հանդիպման մանրամասները ու հետագա անելիքները։
Բուժաշխատողների խոսքով Կ. Բաբինյանը հորդորել է վերադառնալ բնականոն աշխատանքի և վստահեցրել, որ տնօրենի հետ նույնպես կհանդիպի՝ փոխզիջումային տարբերակ գտնելու նպատակով ։ Աշխատակիցները, սակայն իրենց հերթին նշել են, որ պատրաստվում են շարունակել գործադուլը և իրենց համար ընդունելի կարող է լինել միայն տնօրենի հրաժարականը։
Անի Սամսոնյան